Երեթշաբթի, 8 Փետրվարի 2011 12:03
2010 թվականին Հայաստանի մայրաքաղաքում և մարզերում բազմաբնակարանային շենքերի բնակմակերեսը թանկացել է
Արմինֆո. 2010 թվականին Հայաստանում բնակարանների 1 քմ միջին շուկայական գինը 1,5 տոկոսով աճել է: Մասնավորապես, բազմահարկ շենքերի բնակարանները թանկացել են միջին հաշվով 2,8 տոկոսով, իսկ մասնավոր տները` 0,2 տոկոսով: ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետականն կոմիտեի հաշվետվության համաձայն, Երևանում բազմահարկ շենքի բնակարանի 1 քմ գինը 2010 թվականին ավելացել է 2,5 տոկոսով, մարզերում` 3 տոկոսով, մինչդեռ մասնավոր տների գների դինամիկան տարբեր է. Երևանում արձանագրվել է 2,4 տոկոս անկում, իսկ մարզերում՝ 21,8 տոկոս աճ: ՙԻրավիճակը անշարժ գույքի շուկայում վստահորեն կարելի է համարել կայուն՚, - կարծում է ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը:
Աղբյուրի համաձայն, Երևանը մնում է առաջատարը բազմաբնակարան շենքերի բնակմակերեսի համար սահմանված գներով: Կենտրոն համայնքում 1 քմ միջին գինը բազմաբնակարան շենքում կազմում է 462.9 հազար դրամ, Արաբկիր համայնքում` 377.4 հազար դրամ: Երևանի մյուս համայնքներում բազմաբնակարան շենքերի բնակամակերեսի գները սկսվում են 1 քմ դիմաց 285.7 հազար դրամից, բացառությամբ Նուբարաշենի, որտեղ այն կազմում է 146.6 հազար դրամ: Մարզերում բնակարանների գներն էապես զիջում են մայրաքաղաքային բնակարանների գներին: Առավել բարձր գներ են արձանագրվել Ծաղկաձորում` 1 քմ դիմաց 180.1 հազար դրամ:
Երևանում մասնավոր տների միջին գինը 2010 թվականի վերջին կազմել է 286.1 հազար դրամ 1 քմ դիմաց: Մարզերում մասնավոր տների առավելագույն արժեք է արձանագրվել Ծաղկաձորում` 1 քմ դիմաց 313.8 հազար, իսկ նվազագույնը` Շամլուղում` 7.5 հազար դրամ:
2010 թվականին գրանցվել է մասնավոր տների առուվաճառքի 5174 գործարք, որոնցից 1272-ը Երևանում: