Չորեքշաբթի, 2 Փետրվարի 2011 17:35
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբըե ծրագրում է գործարկել մի քանի նոր քարտային նախագծեր
ԱրմԻնֆո. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբըե ծրագրում է մեկնարկել մի քանի նոր քարտային նախագծեր, այդ թվում` ArCa քարտերի թողարկում, բջջային հեռախոսի օգնությամբ քարտային հաշվից կոմունալ ծառայությունների վճարում, շուրջօրյա դրամական փոխանցումներ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ «Առէկսիմբանկիե եւ ռուսաստանյան «Գազպրոմբանկիե պլաստիկ քարտերի միջոցով:
Աղբյուրի համաձայն, 2010թ. ընթացքում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբե ՓԲԸ կողմից թողարկված վճարային քարտերի թիվն աճել է 30.6 %-ով` կազմելով 75 315: Բանկի քարտերի միջոցով կատարված գործառնությունների թիվը այդ ընթացքում ավելացել է 45.75%-ով:
2010թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի բանկոմատների քանակը հասել է 44-ի, POS-տերմինալներինը` 128-ի: