Երկուշաբթի, 14 Փետրվարի 2011 15:14
Հայաստանում աճել են թանկարժք մետաղների գները
ԱրմԻՆֆո. ՀՀ ֆինանսների նախարարության ՙԹանկարժեք մետաղների և քանկարժեք քարերի պետական գանձարան՚ գործակալության կողմից սահմանվել են թանկարժեք մետաղների նոր գներ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են Գործակալությունից, համաձայն 2011 թվականի փետրվարի 14-20-ը սահմանված գների, թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորների համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` ոսկու մեկ գրամի գինը սահմանվել է 15885.83 դրամ, նախորդ շաբաթվա համեմատ աճելով 1.4%, արծաթի գինը` 348 դրամ աճելով 4.8%) պլատինի մեկ գրամի գինը սահմանվել է 21571.83 դրամ, ինչը 1.2% բարձր է նախորդ շաբաթվա ցուցանիշից, պալադիումի գինը` 9646.53 դրամ`աճելով 1%:
Նշենք, որ տարեսկզբից ոսկու մեկ գրամի բացթողման գինն աճել է 1%, աչծաթի գինը` 2.7%, պլատինի գինը` 8.2%, պալադիումի գինը`` 10.4%: