Չորեքշաբթի, 16 Փետրվարի 2011 11:54
Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը նախատեսում է 2011 թվականին վարկային պորտֆելը հասցնել 73.5 մլրդ.դրամի
Արմինֆո. Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը նախատեսում է 2011 թվականին վարկային պորտֆելը հասցնել 73.5 մլրդ.դրամի, այդ թվում 1 մլրդ դրամով կամ մինչև 3 մլրդ.դրամ կավելանա վճարային քարտերի վարկային պորտֆելը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ մամուլի ծառայությունից, 2011 թվականին բանկի ընդհանուր վարկային պորտֆելը կհասնի մոտ 50 մլրդ.դրամի, ապահովելով տարեկան կրկնակի աճ և եռամսյակային 15.3% աճ: Վարկային պորտֆելի կազմում վճարային քարտերի վարկային պորտֆելը կազմել է 5% կամ 2 մլրդ.դրամ: 2010 թվականին բանկի կողմից թողարկված պլաստիկ քարտերի քանակն ավելացել է 30.6%, հասնելով 75315 քարտի, իսկ քքարտերով գործարքների ծավալները` 45.75%-ով: