Չորեքշաբթի, 16 Փետրվարի 2011 12:05
Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի պարտականությունները ժամանակավորապես դրվել են Կարապետ Գևորգյանի վրա
ԱրմԻնֆո. Արդշինինվեստբանկի Խորհուրդը բավարարել է Բանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի վարչության նախագահի իր լիազորությունները թողնելու վերաբերյալ դիմումը: Ն. Կարամանուկյանը այդ պաշտոնը զբաղեցնում էր 2009թ. հուլիս ամսից: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են բանկի մամլո ծառայությունում: 
Նա շնորհակալություն է հայտնել բանկի բոլոր աշխատակիցներին և Արդշինինվեստբանկի Խորհրդի անդամներին համատեղ աշխատանքի համար և շեշտել, որ բոլորի համախմբված աշխատանքի արդյունքում և շնորհիվ է, որ Արդշինինվեստբանկը տարիներ շարունակ կարողանում է պահպանել իր առաջատար դիրքերը ՀՀ բանկային համակարգում: Բանկի Խորհրդի նախագահ Կ. Սաֆարյանը շնորհակալություն է հայտնել պարոն Կարամանուկյանին համատեղ արդյունավետ աշխատանքի համար և պարգևատրել Բանկի ոսկեպատ հուշամեդալով: Խորհրդի որոշմամբ Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի պարտականությունները ժամանակավորապես դրվել են Վարչության նախագահի տեղակալ-Մանրածախ բիզնեսի զարգացման տնօրեն Կարապետ Գևորգյանի վրա: