Հինգշաբթի, 17 Փետրվարի 2011 16:34

Փորձագետ. Ֆոնդային բորսայի թույլ զարգացածության գլխավոր գործոնը դա փողն ու իշխանությունն իրենց ձեռքերում կենտրոնացնելու հայ գործարարների ձգտումն է


Արմինֆո. Փողն ու իշխանությունն իրենց ձեռքերում կենտրոնացնելու հայ գործարարների ձգտումն է, որ հանդիսանում է Հայաստանի ֆոնդային բորսայի զարգացումը սահմանափակող գլխավոր գործոնը: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նման կարծիք է արտահայտել BroCo ներդրումային դպրոցի տնօրեն Վահե Շահինյանը, մեկնաբանելով Հայաստանի ֆոնդային բորսայում տիրող ընթացիկ վիճակը և թույլ զարգացման պատճատները:

Նրա խոսքերով, տեղական գործարարները դեռ չեն նախատեսում բաժնետոմսերի թողարկման միջոցով լրացուցիչ կապիտակլի ներգրավում, ընդ որում, դա հանդիսանում է կապիտալիզացիայի արդյունավետ միջոցներից մեկը ողջ քաղաքակիրթ աշխարհում: Վ.Շահինյանը տեղական գործարարների մոտ տիրող ներկայիս միտումները փորձում է նաև բացատրել սեփական ձեռնարկության կառավարման հարցում միանձնյա առաջատարի դերի հնարավոր կորուստի հետ:

Մեկնաբանելով օտարերկրյա պորտֆելային ներդրողների անտարբերությունը Հայաստանի նկատմամբ, փորձագետը նշել է պետության ֆինանսական համակարգերի, արժեթղթերի շուկայի ենթակառույցների թերի զարգացվածությունը, ինչպես նաև երկրի տնտեսության մեջ ներդրումներ իրականացնողների նկատմամբ հարկային արտոնույթունների ու պրեֆերենցիաների բացակայությունը:

Վ.Շահինյանը նկատել է նաև, որ կապիտալի շուկայի մասնակիցներն աչքի են ընկնում տեսական գիտելիքների մեծ պաշարով, սակայն, նրանց մոտ բացակայում է բորսայական առևտրի պրակտիկ փորձը, չնայած, որ բորսայական սակարկությունների փորձը բացահայտում է կարգավորման համար անհրաժեշտ մեխանիզմները:

ՙՖինանսական այնպիսի գործիքներ, ինչպեսին դերիվատիվներն են, արդեն երկար տարիներ է ինչ աշխատում են միջազգային ֆինանսական շուկաներում: Ցավոք, ներքին շուկայում դրանց մասին լսել են միայն գրքերից, և միայն քչերն են, որոնք կարողանում են դրանց հետ աշխատել: Հայաստանի կապիտալի շուկայի մասնակիցների համար բորսայական առևտրի ունակությունների ձեռքբերումը, փորձագետի կարծիքով, թույլ կտա ակտիվ գործունեությունը միջազգային բորսայական հարթակներում՚

Ի դեպ, BroCo ներդրումային դպրոցը Հայաստանում հիմնվել է 2009 թվականին: Ընկերությունը ներկայացնում է ռուսական Broco ընկերությունների խումբը: