Ուրբաթ, 18 Փետրվարի 2011 17:21
ՀՀ Կենտրոնական բանկի համախառն արտաքին պարտավորությունները 2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին աճել են 4.6%, մինչև 669.1 մլն.դոլար
Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկի համախառն արտաքին պարտավորությունները 2010 թվականի նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ կրճատվել է 3.6%, իսկ 2009 թվականի դեկտեմբերի համեմատ աճել 4.6%, կազմելով 669.1 մլն.դոլար: Այս մասին նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի ամենամսյա տեղեկատուի մեջ:
ՀՀ Կենտրոնական բանկի արտաքին պարտավրությունների կազմում հիմնական մասը կազմել են ԱՄՀ-ի կողմից տրամադրված վարկերը` 69.5% կամ 459.3 մլն.դոլար, ամսվա կտրվածքով աճելով 3.8%, իսկ աճողական կտրվածքով ¥հունվար-նոյեմբեր¤ աճել են 7.8%: SDR ¥փոխառության հատուկ իրավունքների չափի¤ բաժինը ԿԲ համախառն արտաքին պարտավորությունների կազմում կազմել է 20% կամ 134.3 մլն.դոլար, նոյեմբերին կրճատվելով 3%, իսկ հունվար-նոյեմբեր ամիսներին` 2.7%:
Այլ վարկերը կազմել են համախառն արտաքին պարտավորությունների 11.3%, կամ 75.3 մլն.դոլար, նոյեմբերին կրճատվելով 3.6%, իսկ հունվար-նոյեմբեր ամիսներին աճել 0.5%: ԿԲ համախառն արտաքին պարտավորությունների կազմում այլ պարտավորությունները կազմել են ընդաամենը 0.2 մն.դոլար, ինչը 2010 թվականի հոկտեմբերի համեմատ ցածր է 33.3 %-ով, իսկ 2009 թվականի դեկտեմբերի համեմատ`60%-ով: