Ուրբաթ, 18 Փետրվարի 2011 17:21
ArCa ակտիվ պլաստիկ քարտերի քանակը 2011 թվականի հունվարի վերջին արձանագրել է 25.5% տարեկան աճ, հասնելով 573 հազարի
Արմինֆո. ArCa համակարգի անդամ բանկերի կողմից թողարկված ակտիվ պլաստիկ քարտերի քանակը 2011 թվականի հունվարին, 2010 թվքականի հունվարի հահեմատ աճել է 25.5%, հազնելով 572940 հատ քարտի: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Armenian Card-ից, ընդհանուր առմամբ, տեղական քարտերի բաժինը փետրվարի 1-ի դրությամբ կազմել է 52.4% կա, 300.4 հազար, Visa քարտերը` 28% կամ 160.2 հազար, MasterCard քարտերը` 19.6% կամ 112.3 հազար քարտ: Միայն ընթացիկ տարվա հունվարին բանկերի կողմից թողարկվել է 11815 քարտ, ինչը 1.3% ցածր է 2010 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
Աղբյուրի համաձայն, միջին հաշվով, հաշվետու ժամանակահատվածում գործարքներ են իրականացվել ակտիվ քարտերի ընդհանուր քանակը 379.5 հազ.քարտերով կամ 66.2%: 
Ըստ Armenian Card-ի տվյալների, 2011 թվականի փետրվարի 1-ի դրությամբ համակարգում գործող առևտրի/սպասարկման և կանխիկացման կետերի քանակը կազմել է 2977, որից 338-ը` կանխիկացման կետեր են: Առևտրի/սպասարկման կետերում POS-թերմինալների քանակը կազմել է 3481, որոնցից 434-ը տղակայված են կանխիկացման կետերում: Միաժամանակ, POS-թերմինալների ընդհանուր թվում ArCa քարտերը սկասարկվել են 3263, Visa քարտերը`1990 և Master Card քարտերը` 2953 POS-թերմինալների կողմից: 2011 թվականի փետրվարի 1-ի դրությամբ Հայաստանում գործող բանկոմատների քանակը կազմել է 675, տարվա կտրվածքով աճելով 14.8%: