Ուրբաթ, 18 Փետրվարի 2011 17:22

Հայաստանում ինտերնետ-տրանսակցիաները 2011 թվականի հունվարի վերջին աճել են մոտ 5 անգամ


Արմինֆո. Հայաստանում բանկոմատների և ինտերնետ-առևտրի միջոցով կոմունալ վճարների ծավալը 2011 թվականի հունվարին կազմել է 212 մլն.դրամ, արձանագրելով տարեկան 50% աճ, իսկ դրանց քանակն ավելացել է 2 անգամ, կազմելով 37606 վճարում:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Armenian Card-ից, ընդհանուր առմամբ, հունվարին բանկոմատների միջոցվ իրականացվել են 14.3 մլն.դրամի կոմունալ վճարներ, նախորդ տարվե նույն ժամանակահատվածի համեմատ աճելով ավելի քան 5 անգամ, իսկ քանակը կազմել է 6700, տարվա կտրվածքով աճելով 17 անգամ:

2011 թվականի հունվարին ինտերնետ-առևտրի ծավալը կազմել է 197.7 մլն.դրամ, 42.1% տարեկան աճով:

Միաժամանակ, քարտից քարտ փոխանցումների ծավալը 2011 թվականի հունվարին կազմել է 284.4 մլն.դրամ, 2010 թվականի հունվարի համեմատ աճելով 29.5%, իսկ փոխանցումների քանակը տարվա կտրվածքով ավելացել է 56.5%, կազմելով 3040: