Ուրբաթ, 18 Փետրվարի 2011 17:46

Հայէկոնոմբանկը ձեռնամուխ է եղել կենսաթոշակառուների սպասարկմանը


Արմինֆո. ՙՀայէկոնոմբանկ՚ ԲԲԸ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կնքված պայմանագրի շրջանակներում, իր մասնաճյուղերի և գլխամասայանին գրասենյակի միջոցով ձեռնամուխ է լինում կենսաթոշակառուների սպասարկմանը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Հայէկոնոմբանկի մամուլի ծառայությունից:

Սպասարկման մակարդակը և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայէկոնոմբանկը, Հայաստանի խոշորագույն դեղագործական դիտրիբյուտոր ՙՆատալի Ֆարմ՚ ընկերության հետ համատեղ թողարկել է ArCa կենսաթոշակային պլաստիկ քարտեր: Քարտերը տրամադրվում են հետևյալ պայմաններով` բանկային հաշվի բացում, քարտերի սպասարկում, ինչպես նաև բանկոմատների և POS-թերմինալների միջոցով անվճար կանխիկացում, ընթացիկ հաշվի վրա 5% տոկոսների հաշվարկ, ՙՆատալի Ֆարմ՚-ի ցանցում դեղամիջոցների 5% զեղչով ձեռքբերում: