Շաբաթ, 19 Փետրվարի 2011 12:52

Հայաստանում պրոբլեմային պարտքերի աճող ծավալները բարձրացնում են կոլեկտորային բիզնեսի արդիականությունը


ԱրմԻնֆո. «Ռեստիտուտոր Քեյ Փի» կոլեկտորային ընկերության գլխավոր տնօրեն Լորիս Եղոյանի հարցազրույցը ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը: Ընկերությունը հանդիսանում է Հայաստանում կոլեկտորային բիզնեսի առաջամարտիկը: Ֆինանսական շուկայում գործում է 2009 թվականից: Մասնագիտական ծառայություններ է մատուցում դեբիտորական պարտքերի բռնագանձման և վարկերի վերադարձի գծով

Պրն.Եղոյան, պրոբլեմային պարտքերի ինչպիսի՞ հավաքագրում է ապահովել ընկերությունը 2010 թվականին: 2009 թվականին այդ ցուցանիշը հասա՞վ 51%-ի:


Իր զարգացմանը զուգընթաց աճում է նաև ընկերության գործունեության արդյունավետությունը, հետևաբար, նաև հավաքագրման ծավալները: Նախորդ տարվա արդյունքներով, մեզ հաջողվեց հավաքագրել ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից մեզ փոխանցված պրոբլեմային պարտքերի 70-73%-ը:

Ձեր կողմից նշված գումարներից որքա՞նն է, որ 2010 թվականին մեր քաղաքացիները պարտք են մնացել միայն ֆինանսա-բանկային հաստատություններին, և ի՞նչ ծավալներ են Ձեզ փոխանցվել բռնագանձման նպատակով:

Ես իրավասու չեմ նման տեղեկություններ հրապարակել, բայց այնուամենայնիվ կնշեմ, որ 2009 թվականին պրոբլեմային պարտքերի ծավալը ֆինանսա-բանկային համակարգում կազմել է 62 մլրդ.դրամ, 2010 թվականին այդ թիվը մեծացավ, իսկ 2011 թվականին, ըստ մեր հաշվարկների, այդ տենդենցը կպահպանվի:

Սոցիալ-տնտեսական ինչպիսի՞ գործոնների ներքո կարող են 2011 թվականին աճել պրոբլեմային պարտքերի ծավալները:

Իրականում այդպիսի գործոնները քիչ չեն: 2011 թվականին պրոբլեմային պարտքերի աճը պայմանավորված կլինի սպառողական վարկավորման աճով: Ինչպես գիտեք, ճգնաժամի ընթացքում շատ բանկեր կասեցրել էին վարկավորման այդ տեսակը, իսկ այժմ այն նոր թափ է հավաքում: Դա առիթ է տալիս ենթադրել, որ կաճեն նաև այդ վարկերով չվճարումները, մանավանդ, որ ներկայումս բնակչության զգալի մասը գտնվում է ոչ այնքան բարենպաստ վիճակում, ինչը տեղի է ունեցել ճգնաժամի հետևանքով մեր բնակչության եկամուտները, նվազեու արդյունքում, մանավանդ` դրսից եկող տրանսֆերտների գծով:

2011 թվականի պրոբլեմային պարտքերի աճը կապված կլինի վարկառուների մոտ առաջացած ֆինանսական պրոբլեմների հետ: Ձեռնարկություններում այդ պրոբլեմներն արտահայտված կլինեն դրամական միջոցների բացակայությամբ, ինչը կապված կլինի նրանց կողմից արտադրվող ապրանքների նկատմամբ պահանջարկի նվազեցումով: Ֆիզիկական անձանց համար այս պրոբլեմը կարող է արտահայտվել աշխատանքի կորստով կամ աշխատավարձի ուշացումներով: Ճգնաժամի ընթացքում շատ ընկերություններ մրցակցությանը չդիմանալով փակվում էին, փակելով նաև բիզնես-նախագծերը Հայաստանում, ինչի հետևանքով այդ ընկերությունների շատ աշխատողներ կորցնում էին իրենց հիմնական եկամուտները, հետևաբար, այսօր նրանք որոշակի դժվարություններ ունեն բանկերի կամ վարկային կազմակերպությունների հանդեպ իրենց վարկային պարտավորությունների կատարելու գծով:

Ընդհանրապես, մեր համաքաղաքացիների շրջանում կա՞ այնպիսի գիտակցություն, որ ավելի ճիշտ է պարտքերի բռնագանձման գործերը փոխանցել պրոֆեսիոնալներին, այլ ոչ թե լուծել բռունցքների միջոցով:

Միանշանակ է, որ կա, և դա կապված է նրա հետ, որ մեր հասարակության մեջ սկսում ենք ներդնել կոլեկտորային ընկերությունների հետ փոխադարձ համագործակցության մշակույթը: Աստիճանաբար մարդիկ սկսում են հասկանալ, որ ավելի լավ է նման գործերի մեջ ինքնուրույն չմտնել, ավելի անվտանգ ու արդյունավետ է դրանք փոխանցել պրոֆեսիոնալներին, որոնք ունեն համապատասխան ունակություններ և պարտքերը բռնագանձելու համապատասխան մեխանիզմներ: Ֆիզիկական անձանց համար ավելի հարմար է կոլեկտորի հետ աշխատելը, քան իրավաբանական անձանց համար: Ասեմ թե ինչու: Բանը նրանում է, որ հաճախորդն իրավաբանին որոշակի գումար է վճարում: Գործի դրական ավարտի դեպքում իրավաբանը կատարողական թերթն ուղարկում է դատական ակտերի հարկադիր կատարողներին, սակայն հաճախորդին չի երաշխավորում պարտքի վերադարձը: Այսինքն, դատարանում գործը շահելը դա դեռ չի նշանակում վերադարձնել պարտքը: Ի տարբերության իրավաբանական ընկերությունների, մենք հաճախորդից կանխավճար չենք պահանջում, հաճախորդը մեզ վճարում է միայն պարտքը վերադարձնելուց հետո:

Ընդհանրապես, կոլեկտորային գործունեության իմաստը, իմ կարծիքով, կայանում է նրանում, որպեսզի գործը չհասցնել դատարան, այլ ամեն ինչ կատարել օպերատիվորեն:

Ռուսական կոլեկտորային ընկերություններն ակտիվորեն գործում են կոմունալ վճարների շուկայում: Ձեր ընկերությունն աշխատո՞ւմ է այդ շուկայում: Հետաքրքիր է իմանալ, որքա՞ն են մեր քաղաքացիները պարտք մնացել կոմունալ ծառայությունների, մասնավորապես, ջրամատակարման և էլեկտրաէներգիայի դիմաց:

Դժվար է կոմունալ ոլորտում նման պարտքերի ծավալները նշելը, սակայն, կարելի է միանշանակորեն ասել, որ այն զգալիորեն ավելի բարձր է, քան ֆինանսա-բանկային համակարգում: Օրինակ, Շիրակի մարզում ջրամատակարման պարտքերը կազմում են շուրջ 4 մլրդ.դրամ, ինչը բավականին լուրջ թիվ է: Սակայն, ներկայումս այս շուկան գնահատելը շատ դժվար է, պարտքերի գծով միասնական բազայի բացակայության պատճառով: Ամենամոտավոր հաշվարկներով, կոմունալ տնտեսության ոլորտում պրոբլեմային պարտքերի ծավալներն այսօր հասնում են տասնյակ միլիարդ դրամի:

Ո՞ր ոլորտներում են կոտակվել ամենամեծ պարտքերը, մե՞ծ է արդյոք պրոբլեմային պարտքերի ծավալը:

Բավականին լուրջ պարտքեր են կուտակվել հեռահաղորդակցության ոլորտում, շինարարության և տարբեր սոցիալական ծառայությունների բնագավառներում: Քիչ չեն կուտակված պրոբլեմները նաև ներմուծողների մոտ, որոնք իրենց գնորդներին մատակարարված ապրանքների դիմաց ավանդաբար տրամադրում են վճարումը հետաձգելու հնարավորություն:

Քանի՞ բանկերի հետ եք աշխատում մշտապես:

Հայկական բանկերը շարունակում են իրենց պահել կոնսերվատիվորեն: Պրոբլեմային վարկերը նրանց մոտ քիչ չեն, սակայն ոչ բոլոր բանկերն են դրանք փոխանցում մեր ընկերությանը: Անցյալ տարվա հարցազրույցում, երբ ես ասում էի, որ շատ բանկեր ունեն պարտքերը վերադարձնելու սեփական կառույցները, նկատի ունեի, որ այդ հարցերով զբաղվում է բանկի տնտեսական անվտանգության բաժինը կամ էլ իրավաբանը: Ներկայումս մենք բավականին ինտենսիվորեն և մշտապես աշխատում ենք հինգ բանկի, մի քանի վարկային կազմակերպության, ինչպես նաև բազմաթիվ այլ ձեռնարկությունների հետ:

Մեկ անգամ չէ որ նշել եք, որ Հայաստանի պրոբլեմային պարտքերի շուկան շատ մեծ է: Տարօրինակ է, իսկ ինչի՞ց է, որ այդ շուկայում մինչև այժմ գործում է ընդամենը մեկ ընկերություն…

Կոլեկտորային գործունեությունն ամենաբարդ և պրոբլեմային գործունեություններից է, հետևաբար, տարօրինակ չէ, որ քչերն են ցանկանում դրանով մշտապես զբաղվել. Չնայած, իմ տեղեկություններով, Հայաստանում կան մասնավոր անձինք, որոնք զբաղվում են կոլեկտորությամբ:

Ձեր ընկերությունը տեղական շուկայում գործում է արդեն մեկ տարուց ավելի: Այնուամենայնիվ, ինչպիսի՞ առանձնահատկություններ է սկսում ձեռք բերել այս բիզնեսը Հայաստանում:

Մեկնաբանելով կոլեկտորային բիզնեսի առանձնահատկությունները Հայաստանում կնշեի, որ բանկերը և ֆինանսական մյուս կազմակերպությունները մեզ են փոխանցում հիմնականում անհուսալի գործերը, որոնք պատրաստվում են դուրս գրել: Հետևաբար, նման պարտքերի հետ աշխատելը շատ դժվար է: Դժվարությունը նաև կայանում է նրանում, որ Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների գիտակցության մեջ պարտքը չվերադարձնելու սովորույթը, ցավոք, խորությամբ ներդրվել է մեր ժողովրդի մենտալիտետում:

Դժվարություններ են առաջանում նաև կապված այս կամ այն անհրաժեշտ տեղեկությունների որոնման հետ: Կա մեկ այլ պրոբլեմ ևս, որը կայանում է նրանում, որ ֆիզիկական և իրավաբանակն անձինք, բացառությամբ բանկերի, հաճախ չգիտեն դեբիտորական պարտքերի հետ աշխատելու ձևերը: Սովորաբար պարտքի գծով ստացական չեն վերցնում, կամ այն չի համապատասխանում որոշակի պահանջների: Այնտեղ հաճախ բացակայում են կատարված գործարքի վերաբերյալ ստույգ տվյալները: Իսկ դա պարտքի առկայության փաստը վիճարկելու առիթներ է առաջացնում:

Գործածո՞ւմ եք արդյոք պրոբլեմային պարտքերի փաթեթներ գնելու պրակտիկան: Ունեցե՞լ եք նման առաջարկություններ, վերցնո՞ւմ եք նման գործեր:

Ներկայիս փուլում մենք պրոբլեմային պարտքերի փաթեթներ չենք գնում, չնայած, որ նման առաջարկություններ ունենում ենք: Այդ փաթեթներում, որպես կանոն, պարտքերի որակը շատ ցածր է, իսկ ժամկետներն անցնում է 1-2 տարուց: Մենք քննարկում ենք առանձին պարտքերի գնման հնարավորությունը, սակայն, առայժմ ավելի ակտիվորեն զբաղված ենք մեզ փոխանցված պրոբլեմային պարտքերը բռնագանձելու օպերատիվ գործունեությամբ:

Պրն.Եղոյան, Հայաստանում ԱՊՊԱ ներդրումով կոլեկտորային ընկերության գործունեության համար լավ հեռանկարներ են բացվում, մասնավորապես, կապված սուբրոգացիայի գծով պարտքերի բռնագանձման հետ: Մտադի՞ր եք աշխատել այդպիսի պարտքերի հետ:

Իրոք, ԱՊՊԱ ներդրումով մեր ընկերության համար գործունեությնա լրացուցիչ ճակատբացվեց, քանի որ ԱՊՊԱ մասին օրենքը նախատեսում է սուբրոգացիայի իրավունքի բազմաթիվ դեպքեր: Առաջիկայում պատրաստվում ենք համագործակցության համապատասխան առաջարկությամբ դիմել հայկական ապահովագրական ընկերություններին, հաշվի առնելով շուկայի բոլոր առանձնահատկությունները:


Էլիտա Բաբայան


ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
"Լույս" հիմնադրամ. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը պայմանավորված է անկայուն գործոններով
Կրթության նոր հարթակներ՝ ԱրարատԲանկի և «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի համագործակցությամբԿրթության նոր հարթակներ՝ ԱրարատԲանկի և «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի համագործակցությամբ
Հայաստանի ԿԲ-ը 2026 թվականի համար կանխատեսում է ՀՆԱ-ի 6,3-4,1% աճ ՝ ակնկալելով նաև արտաքին առևտրի աճՀայաստանի ԿԲ-ը 2026 թվականի համար կանխատեսում է ՀՆԱ-ի 6,3-4,1% աճ ՝ ակնկալելով նաև արտաքին առևտրի աճ
Հայաստանի ՊԵԿ-ը կառույց է, որն աջակցում է բիզնեսին՝ իր գործունեությունը ճիշտ կազմակերպելու գործում․ ՓաշինյանՀայաստանի ՊԵԿ-ը կառույց է, որն աջակցում է բիզնեսին՝ իր գործունեությունը ճիշտ կազմակերպելու գործում․ Փաշինյան
Հայաստանն ունի ներմուծելու և Ադրբեջան արտահանելու ռազմավարական ծրագրեր. էկոնոմիկայի նախարարՀայաստանն ունի ներմուծելու և Ադրբեջան արտահանելու ռազմավարական ծրագրեր. էկոնոմիկայի նախարար
Բոլոր ArCa քարտապանների համար 2% հետվճարը չի տարածվի արտասահմանյան բիզնեսից անկանխիկ գնումների վրա. ֆինանսների փոխնախարարԲոլոր ArCa քարտապանների համար 2% հետվճարը չի տարածվի արտասահմանյան բիզնեսից անկանխիկ գնումների վրա. ֆինանսների փոխնախարար
Փորձագետ․ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում ԹուրքիայիցՓորձագետ․ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում Թուրքիայից
ՀՀ առողջապահության նախարարը ԵԱՏՄ գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացման ու փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնելՀՀ առողջապահության նախարարը ԵԱՏՄ գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացման ու փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնել
Երևանում քննարկվել ռեն հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները զբոսաշրջության ոլորտումԵրևանում քննարկվել ռեն հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները զբոսաշրջության ոլորտում
Ամերիաբանկը միացել է Սյունիքի Սպանդարյան ջրանցքի վերականգնման Ամերիաբանկը միացել է Սյունիքի Սպանդարյան ջրանցքի վերականգնման "Հայաստան" համահայկական հիմնադրամի նախաձեռնությանը
Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը հնարավորինս արագ կվերականգնի Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային գծերըՀայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը հնարավորինս արագ կվերականգնի Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային գծերը
Պետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. ՓաշինյանՊետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. Փաշինյան
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-նոյեմբերին կազմել է 103.6%Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-նոյեմբերին կազմել է 103.6%
Հայաստանի կառավարությունը հաստատել է ԱՎՀ ArCa քարտերով անկանխիկ գործարքների դեպքում հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգըՀայաստանի կառավարությունը հաստատել է ԱՎՀ ArCa քարտերով անկանխիկ գործարքների դեպքում հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը
ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին 
Հայաստանում տնտեսական ակտիվության աճն սկսել է արագանալ՝ ամանորյա տոներին ընդառաջՀայաստանում տնտեսական ակտիվության աճն սկսել է արագանալ՝ ամանորյա տոներին ընդառաջ
Կունենանք Կապսի ջրամբար և նոր գյուղ. Նիկոլ ՓաշինյանԿունենանք Կապսի ջրամբար և նոր գյուղ. Նիկոլ Փաշինյան
ԲՏԱ նախարարությունը նախատեսում է զարգացնել ԱԲ ոլորտում համագործակցությունը Eleveight AI-ի հետԲՏԱ նախարարությունը նախատեսում է զարգացնել ԱԲ ոլորտում համագործակցությունը Eleveight AI-ի հետ
Հայաստանի կառավարությունը 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղմթերքների արտահանման արգելքըՀայաստանի կառավարությունը 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղմթերքների արտահանման արգելքը
Սիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանից կարգելվի եւս կես տարովՍիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանից կարգելվի եւս կես տարով
Հայաստանն ու Իսրայելը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու Իսրայելը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները
Հայաստանում 2026 թվականից 2% հետվճար կտրամադրեն ArCa լոկալ համակարգի քարտերինՀայաստանում 2026 թվականից 2% հետվճար կտրամադրեն ArCa լոկալ համակարգի քարտերին
IDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համարIDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համար
ՊԵԿ-ում քննարկել են ՀՀ և ԳԴՀ հարկային համակարգերըՊԵԿ-ում քննարկել են ՀՀ և ԳԴՀ հարկային համակարգերը
Էկոնոմիկայի նախարարը մեկնաբանել է Հայաստանում ադրբեջանական բենզինի գներին առնչվող իրավիճակըԷկոնոմիկայի նախարարը մեկնաբանել է Հայաստանում ադրբեջանական բենզինի գներին առնչվող իրավիճակը
ՏԿԵՆ-ը թեկնածու է փնտրում ստեղծվող «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատարի  համարՏԿԵՆ-ը թեկնածու է փնտրում ստեղծվող «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատարի  համար
Համաշխարհային բանկը հավանություն է տվել 250 մլն դոլարի հատկացմանը Հայաստանում հիփոթեքային շուկայի բարելավման ծրագրի ֆինանսավորման համարՀամաշխարհային բանկը հավանություն է տվել 250 մլն դոլարի հատկացմանը Հայաստանում հիփոթեքային շուկայի բարելավման ծրագրի ֆինանսավորման համար
Հայաստանն սկսել է «ePhyto» ծրագրին մասնակցության նախապատրաստումը, համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականինՀայաստանն սկսել է «ePhyto» ծրագրին մասնակցության նախապատրաստումը, համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականին
ԵՏՀ կոլեգիան հաստատել է ԵԱՏՄ երկրներում սպառողների իրավունքների պաշտպանության թեմանԵՏՀ կոլեգիան հաստատել է ԵԱՏՄ երկրներում սպառողների իրավունքների պաշտպանության թեման
Ա. Օվերչուկ. Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան պարարտանյութ մատակարարելու հնարավորությունըԱ. Օվերչուկ. Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան պարարտանյութ մատակարարելու հնարավորությունը
FLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Ամստերդամ–Երևան երթուղովFLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Ամստերդամ–Երևան երթուղով
Դադարեցվել են Կապսի ջրամբարի շինաշխատանքները․ 2.5 տարում կատարվել է աշխատանքների 16%-ըԴադարեցվել են Կապսի ջրամբարի շինաշխատանքները․ 2.5 տարում կատարվել է աշխատանքների 16%-ը
ՀՀ վիճակագրական կոմիտե․ Հայաստանի ՄՓՄՁ-ներն ապահովում են հարկային մուտքերի 48 տոկոսըՀՀ վիճակագրական կոմիտե․ Հայաստանի ՄՓՄՁ-ներն ապահովում են հարկային մուտքերի 48 տոկոսը
Երևանի քաղաքապետարանի 2026թ. բյուջե. եկամուտները՝ 151,4 մլրդ դրամ, ծախսերը՝ 156,7 մլրդ դրամ, պակասուրդը՝ 5,3 մլրդ դրամԵրևանի քաղաքապետարանի 2026թ. բյուջե. եկամուտները՝ 151,4 մլրդ դրամ, ծախսերը՝ 156,7 մլրդ դրամ, պակասուրդը՝ 5,3 մլրդ դրամ
Խնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկըԽնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկը
ԶԼՄ․ Վոլգոգրադից հացահատիկը Հայաստան կհասցնեն Ադրբեջանի տարածքովԶԼՄ․ Վոլգոգրադից հացահատիկը Հայաստան կհասցնեն Ադրբեջանի տարածքով
ՀՀ վիճաակագրական  կոմիտե․ Հայաստանի ՀՆԱ-ում ՄՓՄՁ-ի մասնաբաժինը մեկ տարում ավելացել է 31 տոկոսից մինչեւ 34 տոկոսՀՀ վիճաակագրական  կոմիտե․ Հայաստանի ՀՆԱ-ում ՄՓՄՁ-ի մասնաբաժինը մեկ տարում ավելացել է 31 տոկոսից մինչեւ 34 տոկոս
Wizz Air-ը 2026 թվականի ամռանը կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներWizz Air-ը 2026 թվականի ամռանը կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներ
Կրթաթոշակ 100 արցախցի ուսանողի՝ IDBank-ի «Կողք կողքի» ծրագրի շրջանակումԿրթաթոշակ 100 արցախցի ուսանողի՝ IDBank-ի «Կողք կողքի» ծրագրի շրջանակում
ԵԱՏՄ երկրների ղեկավարները համաձայնեցրել են հիմնական գործընկերների հետ առևտրի զարգացման նկատմամբ մոտեցումները միջնաժամկետ հեռանկարումԵԱՏՄ երկրների ղեկավարները համաձայնեցրել են հիմնական գործընկերների հետ առևտրի զարգացման նկատմամբ մոտեցումները միջնաժամկետ հեռանկարում
ՊԵԿը հանցագործություն է հայտնաբերում ​​խանութում, որը Պաշինյանի հետաքննության կենտրոնում էր։ Խանութը վկայակոչում է անբավարար կանոնակարգերը։ՊԵԿը հանցագործություն է հայտնաբերում ​​խանութում, որը Պաշինյանի հետաքննության կենտրոնում էր։ Խանութը վկայակոչում է անբավարար կանոնակարգերը։
Քըլըչ․ Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի ամենօրյա չվերթները Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղովՔըլըչ․ Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի ամենօրյա չվերթները Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով
Հայաստանը Եգիպտոսին առաջարկել է դիտարկել TUMO  կենտրոնի ստեղծման հնարավորությունըՀայաստանը Եգիպտոսին առաջարկել է դիտարկել TUMO  կենտրոնի ստեղծման հնարավորությունը
Հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի մարզերի սոցիալական հենարանը. հետազոտությունՀանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի մարզերի սոցիալական հենարանը. հետազոտություն
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանն ու Եգիպտոսը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
ԱրմՍվիսԲանկն արժանացել է Visa Corporate Payments Innovation մրցանակինԱրմՍվիսԲանկն արժանացել է Visa Corporate Payments Innovation մրցանակին
Ամփոփվեցին Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթի արդյունքներըԱմփոփվեցին Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթի արդյունքները
 Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը
Հաստատվել է մինչև 2030 թիվը եւ մինչեւ 2045 թվականը ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման Հաստատվել է մինչև 2030 թիվը եւ մինչեւ 2045 թվականը ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման "ճանապարհային քարտեզը"
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը մասնակցել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը մասնակցել է "Թրամփի երթուղուն" նվիրված USACC-ի կլոր սեղանին
Փորձագետ․ Մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզինՓորձագետ․ Մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզին
Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունըՀայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը
ՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարարՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարար
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելովՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելով
Կոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակներըԿոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակները
Կոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն էԿոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն է
Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերըՀայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը
Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերըՀայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը
Էկոնոմիկայի նախարար․ Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական բենզինԷկոնոմիկայի նախարար․ Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական բենզին
Ադրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան պետության տնտեսական քաղաքականության բացակայության ցուցիչ է. Դավիթ ԱնանյանԱդրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան պետության տնտեսական քաղաքականության բացակայության ցուցիչ է. Դավիթ Անանյան
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
26.12.2025
RUB4.900.01
USD381.47-0.04
EUR449.14-0.89
GBP514.56-1.05
CAD278.81-0.23
JPY24.39-0.07
CNY54.44-0.02
CHF483.12-1.71