Երկուշաբթի, 21 Փետրվարի 2011 16:38
2010 թվականին Unistream համակարգի շրջանառությունը Հայաստանում աճել է 8.5%, մինչև 597 մլն.դոլար
Արմինֆո. 2010 թվականին դրամական փոխանցումների Unistream միջազգային համակարգի շրջանառությունը Հայաստանում աճել է 8.5%, մինչև 597 մլն.դոլար, 2009 թվականի 550 մլն.դոլարի համեմատ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Յունիբանկի մամուլի ծառայությունից, միայն 2010 երկրորդ կիսամյակում փոխանցումների ծավալն աճել է 14.7%, մինչև 380 մլն.դոլար, իսկ քանակը`5.6%, գերազանցելով 748 հազարը: Մեկ փոխանցման միջին չափն աճել է 3.5%-ով, հասնելով 798 դոլարի:
Աղբյուրի համաձայն, Հայաստանից դուրս դրամական փոխանցումների արտահոսքը 2010 թվականին աճել է 33% ¥քանակը` 16.4%-ով¤, մինչև 75 մլն.դոլար, իսկ ներհոսքը` 5.5% ¥քանակը` 4.4%-ով¤, մինչև 522 մլն.դոլար:
Unistream համակարգի նախագահ Սուրեն Հայրյանի կարծիքով, Հայաստանում համակարգի մասսայականությունը պայմանավորված է նաև օպտիմալ սակագներով: Միաժամանակ, նա նշել է, որ հանրապետությունում հարկավոր է շարունակել հաճախորդի ունիֆիկացված քարտերի զարգացումը , որոնց օգտագործումը բազմիցս կթեթևացնի փոխանցման ձևակերպումը, քանի որ քարտը հաճախորդի և պոտենցիալ ստացողի վերաբերյալ պարունակում է բոլոր անհրաժեշտ տվյալները: Այսօր, նրա խոսքերով, դեպի հայաստան փոխանցումների մոտ 70%-ը կատարվում է այդ գործիքի միջոցով: