Երկուշաբթի, 28 Փետրվարի 2011 19:09
Հայաստանի դրամական բազան նոյեմբերին կրճատվել է 8.7%, մինչև 1.3 մլրդ.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի դրամական բազան 2011 թվականի հունվարին կրճատվել է 8.7%, 2011 թվականի փետրվարի 1-ի դրությամբ կազմելով 463.2 մլրդ.դրամ կամ 1.3մլրդ.դոլար: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված` ՀՀ ԿԲ նախնական տվյալներով, տարվա կտրվածքով Հայաստանի դրամական բազան կրճատվել է 1.1%:
Դրամական բազայի կազմում բանկային համակարգից դուրս կանխիկ դրամական միջոցները հունվարին կրճատվել են 10.1%, թետրվարի 1-ի դրութմաբ կազմելով 312.9 մլրդ.դրամ: Դրամական պարտադիր պահուստների տեսակարար կշիռը դրամական բազայի ընդհանուր ծավալներում կազմել է 14.4% կամ 66.6 մլրդ.դրամ, աճելով հաշվետու ամսում 15.8, իսկ տարվա կտրվածքով` մոտ 2 անգամ: Պարտադիր արտարժութային պահուստների բաժինը կազմել է դրամական ընդհանուր բազայի 15.2 կամ 70.2 մլրդ.դրամ, 2010 թվականի հունվարին աճելով 20.5%, իսկ տարվա կտրվածքով` ավելի քան 2 անգամ:
Աղբյուրի տվյալներով, արտաքին պահուստների չափերը 2011 թվականի հունվարին կրճատվել են 5.2%, մինչև 427.7 մլրդ.դրամ (տարվա կտրվածքով անկումը կազմել է 15.2%): Ներքին ակտիվների չափերը 2011 թվականի հունվարին կրճատվել է 37%, 2011 թվականի հունվարին 1-ին կազմելով 35.5 մլրդ.դրամ:
Ներքին ակտիվների կազմում կառավարության հանդեպ պահանջների գծով գրանցվել է 126.5 մլրդ.դրամի բացասական ցուցանիշ, հունվարին աճելով 32.3%: Ներքին ակտիվների ընդհանուր ծավալներում բանկերի նկատմամբ պահանջների բաժինը կազմել է 67.2 մլրդ. դրամ հունվարին աճելով 17.1%: Ներքին ակտիվների կազմում ՌԵՊՈ-պայմանագրերով գործարքների ծավալը հունվարին կրճատվել է 24.7%, մինչև 6 մլրդ. դրամ: