Երկուշաբթի, 28 Փետրվարի 2011 19:09
Հայաստանի դրամական զանգվածը 2011 թվականի հունվարին կրճատվել է 3.8 տոկոսով, մինչև 2.4 մլրդ.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի դրամական զանգվածը 2011 թվականի հունվարին կրճատվել է 3.8%, իսկ տարվա կտրվածքով`12.4%, փետրվարի 1-ին կազմելով 876.4 մլրդ.դրամ կամ 2.4 մլրդ.դոլար:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից Արմինֆո գործակալությանը տրամադրված`ՀՀ ԿԲ նախնական տվյալների համաձայն, դրամական զանգվածի կազմում ՀՀ ԿԲ դուրս կանխիկ դրամի ծավալները տարվա կտրվածքով հունվարին կրճատվել են 9.5%, իսկ տարվա կտրվածքով աճել 9%, փետրվարի 1-ին կազմելով 275.4 մլրդ.դրամ: Դրամական ընդհանուր զանգվածում ՀՀ դրամով ավանդները կազմել են 23.5% կամ 206.3 մլրդ.դրամ, իսկ արտարժույթով ավանդների բաժինը կազմել է 45% կամ 394.6 մլրդ. դրամ:
Արտաքին ակտիվները 2011 թվականի հունվարին կրճատվել են 6.7%, մինչև 181.9 մլրդ. դրամ: Ներքին ակտիվները հունվարին կրճատվել են 3%, կազմելով 694.6 մլրդ. դրամ: Ներքին ակտիվների կազմում Կառավարության հանդեպ պահանջներով ակտիվների կազմում գրանցվել է բացասական`88 մլրդ.դրամ:
Բացի այդ, տնտեսության բաժինը կազմել է 987.1 մլրդ.դրամ, որտեղ կազմակերպությունների բաժինը կազմել է 0.6%: Դրանց կազմում, կազմակերպությունների բաժինը կազմել է 554 մլրդ.դրամ, տնային տնտեսությունների բաժինը կազմել է 403.7 մլրդ. դրամ, իսկ ոչ առևտրային կազմակերպությունների բաժինը` 12.4 մլրդ.դրամ: