Երեքշաբթի, 1 Մարտի 2011 14:56
2011թ.հունվարին Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալները տարվա կտրվածքով աճել են 7.4 տոկոսով, կազմելով 697.6 մլրդ.դրամ
ԱրմԻնֆո. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալը հունվարին աճել է 0.7%, տարվա կտրվածքով` 7.4%, փետրվարի 1-ի դրությամբ կազմելով 697.6 մլրդ. դրամ կամ 1.9 մլրդ. դոլար: Ներգրավված ավանդների ընդհանուր կազմում ՀՀ դրամով ներգրավված ավանդների բաժինը կազմել է 29.7% կամ 207.6 մլրդ. դրամ (571 մլն. դոլար), իսկ արտարժույթով ներգրավված ավանդների բաժինը կազմել է 70.3% կամ 1.35 մլրդ.դոլար (490.4 մլրդ.դրամ): ՀՀ դրամով ավանդների տեսակարար կշիռը հունվարին կրճատվել է 1.3 տոկոսային կետով:
ՀՀ ԿԲ նախնական տվյալներով, որը Արմինֆո գործակալությանն է տրամադրվել
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից, ոչ ռեզիդենտներից ներգրավված ավանդների ծավալը կազմել է 16% կամ 111.2 մլրդ.դրամ (հունվարին անկումը կազմել է 3.5%): Դրանց կազմում դրամային ավանդները կազմել են 5.8%, մինչև 7.3 մլրդ.դրամ, իսկ արտարժույթով ներգրավված ավանդների ծավալը կազմել է 4% կամ 103.8 մլրդ. դրամ:
Ռեզիդենտներից ներգրավված ավանդների ծավալը կազմել է 84% կամ 586.4 մլրդ.դրամ, որտեղ 199.8 մլրդ.դրամը`ՀՀ դրամով ավանդներն են, իսկ 386.6 մլրդ.դրամը` արտարժույթով ներգրավված ավանդները: Ռեզիդենտներից ներգրավված ավանդների կազմում ցպահանջ ավանդները կազմել են 37% կամ 216.7 մլրդ.դրամ, իսկ ժամկետային ավանդները` 53% կամ 369.7 մլրդ.դրամ:
Բնակչության ավանդների մնացորդը 2011 թվականի փետրվարի 1-ի դրությամբ կազմել է 356.2 մլրդ.դրամ, կրճատվելով ամսվա կտրվածքով` 0.1%, իսկ տարվա կտրվածքով` 21.3%:
Աղբյուրի համաձայն, 2011 թվականի հունվարին ՀՀ դրամով ներգրավված ավանդների տոկոսադրույքները իջել են, տարեկան` 8.76%-ից մինչև 8.74%, իսկ տարվա կտրվածքով` 0.5% տոկոսային կետով: