Երկուշաբթի, 14 Մարտի 2011 11:07
2011 թվականի երկրորդ կեսին ակնկալվող ինֆլյացիայի նվազումը կվերականգնի Հայաստանի բնակչության գնողունակության մակարդակը
Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկը չի բացառում վերաֆինանսավորման տոկոսադրույքի հերթական բարձրացման հավանականության մասին: Ինչպես այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ Կենտրնական բանկի դրամա-վարկային քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Արթուր Ստեփանյանը, ըստ էության Մեգառեգուլյատորը կշարունակի տարեսկզբին իր կողմից որդեգրած դրամա-վարկային քաղաքականության խստացումը: Այս, ինչպես նաև կառավարության և այլ գերատեսչական կառույցների կողմից իրականացվո մի շարք հակաճգնաժամային միջոցառումները, ՀՀ Կենտրնական բանկի դրամա-վարկային քաղաքականության դեպարտամենտի ղեկավարի համոզմամբ այսօր իրական նախադրյալներ են ստեղծում ինֆլյացիայի նվազեցման համար` դեպի պետական կառույցների կողմից մշտապես հնչեցվող նպատակային սահմանը` մինչև 5.5% ¥+/-1.5%¤:
Թե երբ և որքանով հերթական անգամ կբարձրանա այ կարևորագույն մակրոտնտեսական ցուցանիշը, ԿԲ նախագահը չի հաղորդել, նկատելով միայն, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի սահմանը կախված կլինի երկրում ինֆլյացիոն գործընթացների հետագա զարգացումից: Նա հիշեցրել է, որ տարեկան ինֆլյացիան կազմել է 12.4%, նկատելով, որ որպես ինֆլյացիայի աճի գործոն է շարունակում մնալ միջազգային շուկաներում պարենային և հումքային արտադրանքների գների չնայած դանդաղ, բայց շարունակական աճը: Ընդ որում, Հայաստանում, հաստատել է ԿԲ նախագահը, պարենի գները տարվա առաջին կիսամյակում, մինչև նոր բերքահավաքը, կպահպանվեն նախկին մակարդակի վրա, իսկ արդեն 2011 թվականի երկրորդ կիսամյակում` կսկսեն թափով իջնել:
Պատասխանելով այն հարցին, թե ԿԲ ունի արդյոք ինֆլյացիայի դեմ պայքարի ոչ ավանդական գործիքներ, ԿԲ փորձագետը հիշեցրել է, որ աշխարհի բոլոր Կենտրոնական բանկերը, այդ թվում նաև Հայաստանի Մեգառեգուլյատորը, տիրապետում են միայն մոնետար քաղաքականության գործիքների, ինֆլյացիայի դեմ պայքարի այլ գործիքներ նրանք չունեն: ՙԵրբ խոսք է բացվում ինֆլյացիայի դեմ պայքարի ոչ ավանդական գործիքների կամ մեխանիզմների մասին, կարծում եմ, ենթադրվում է կառավարության և մյուս պատասխանատու կառույցների գործողությունները՚,-նկատել է ԿԲ ներկայացուցիչը:
Մեկնաբանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցն այն մասին, որ բարձր տոկոսադրույքների քաղաքականությունը կարող է զսպող ազդություն ունենալ տնտեսական ակտիվության վրա, Ա.Սահակյանը նկատել է, որ մի կողմից սահմանափակելով քաղաքացիների պահանջարկը սպառողական վարկերի նկատմամբ, ԿԲ կողմից իրականացվող քաղաքականությունը տեղական գործարարներին թույլ կտա նախկին մակարդակի վրա պահպանել տեխնոլոգիաների նպատակով արժութային ներդրումների ուղղությամբ կատարված ծախսերը: Նա լրագրողների ուշադրությունը հրավիրել է այն բանին, որ արտարժութային, մասնավորապես, դոլարային վարկերի տոկոսադրույքներն այսօր գտնվում է ՙբավականին նորմալ մակարդակի վրա՚ և, հավանաբար, այստեղ աճ տեղի չի ունենա:
Անդրադառնալով երկրի բնակչության գնողունակության նվազեցման պրոբլեմին, ԿԲ փորձագետը նկատել է, որ ներկայումս բնակչության եկամուտների աճը չի փոխհատուցում երկրում գրանցված ինֆլյացիայի մակարդակը: ՙԴա նշանակում է, որ կա գնողունակության որոշակի անկում՚: Այնուամենայնիվ, Ա.Ստեփանյանը վստահ է, որ տարվա երկրորդ կիսամյակում, ԿԲ կողմից իրականացվող միջոցառումների շնորհիվ ինֆլյացիայի մակարդակի ակնկալվող իջեցումը կվերականգնի գնողունակության նախկին մակարդակը: