Երկուշաբթի, 14 Մարտի 2011 11:09
Կենտրոնական բանկն ագրարային հատվածին խոստանում է մատչելի վարկեր
Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկը Հայաստանի առևտրային բանկերի հետ կքննարկի գյուղատնտեսության ոլորտի ավելի մատչելի վարկավորման մեխանիզմները: Այս մասին այսօր ՀՀ ԿԲ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ ԿԲ դրամա-վարկային քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Արթուր Ստեփանյանը, մեկնաբանելով առանց այն էլ թանկ դրամային վարկերի տոկոսադրույքների սպասվող բարձրացումը: Նա նկատել է, որ գյուղատնտեսական արտադրության ծավալների փոփոխությունն անմիջականորեն է ազդում ինֆլյացիայի վրա երկրում: Այս առումով, նշել է մասնագետը, ագրարային հատվածն առանձնահատուկ վերաբերմունք է պահանջում:
ՀՀ ԿԲ Դրամա-վարկային քաղաքականության դեպարտամենտի ղեկավարը նկատել է, որ գյուղատնտեսության ոլորտում վարկային ներդրումների ծավալը բավականին բարձր է և կազմում է 52 մլրդ.դրամ: Նա լրագրողներին խստացել է, որ գյուղվարկերի վարկային պորտֆելը արագորեն կմեծացնենք նաև առաջիկայում: