Երկուշաբթի, 14 Մարտի 2011 18:17
Կոնվերս Բանկը գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին նվիրում է WOMAN'S CARD վճարային քարտեր
Արմինֆո. Այսօր Կոնվերս Բանկը հայտարարելէ MasterCard վճարային համակարգի հետ համատեղ թողարկված WOMAN'S CARD քարտերի մասին, որոնք իրենց նախադեպը չունեն Հայաստանում: Քարտային նոր ծրագիրը, բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանի խոսքերով, մշակված է բացառապես գեղեցիկ սեռի համար և ճժտված է վճարային քարտերին բնորոշ բոլոր ֆունկցիանալ հնարավորություններով:
ՙԿանանց՚ քարտերի աննախադեպությունը կայանում է նրանց ՙկանացիական՚ դիզայնի մեջ, կանացի, ընդ որում, հայ կնոջ պրոֆիլով: Տվյալ քարտերի քարտապանները կարող են օգտվել նրանց համար հատուկ մշակված զեղչերի համակարգից` առևտրի և սպասարկման 160 կետերում: Բացի այդ, WOMAN'S CARD քարտապանները կարող են անվճար օգտվել Կոնվերս Բանկի Ինտերնետ-բանկինգի ծառայություններից:
Նոր քարտերը, թողարկումից 6 օր առաջ, սկսած մարտի 8-ից, արդեն ունեն 50 քարտապան: Ընդհանուր առմամբ, բանկը նախատեսում է թողարկել առնվազն 5 հազար նմանատիպ քարտ: Բանկում խոստանում են ընթացիկ տարում իրականացնել ոչ պակաս հետաքրքիր քարտային ծրագրեր, ինչի արդյունքում բանկի ակտիվ քարտերի քանակը կավելանա 20%, նոր թողարկվող քարտերի հետ միասին, որոնց բաժինը ընդհանուր քարտերի մեջ կազմում է 30%:
Մամուլի ասուլիսի ընթացքում MasterCard համակարգի տարածաշրջանային տնօրեն Մինա Վիլեմսը նկատել է, որ նման պրոդուկտ Հայաստանում ներդրվում է առաջին անգամ: Նրա խոսքերով, նմանատիպ պրոդուկտ գոյություն ունի նաև Ֆրանսիայում: Նա տեղեկացրել է նաև, որ MasterCard համակարգի անկանխիկ վճարների ծավալը 2010 թվականին աճել է մոտ 10%-ով:
Բանկում զգուշացրել են նաև, որ չնայած քարտերը նվիրված են Կանանց օրվան, սակայն կրում են սեզոնային բնույթ: