Հինգշաբթի, 17 Մարտի 2011 18:29
Հայաստանի բանկերի միության նախագահ է ընտրվել Աշոտ Օսիպյանը
Արմինֆո. Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) խորհրդի նիստում տեղի ունեցավ Հայաստանի բանկերի միության նախագահի հերթական ընտրություններ, որի արդյունքում միաձայն ՀԲՄ նախագահ է ընտրվել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ վարչության նախագահ գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀԲՄ մամուլի ծառայությունից, նախագահի հերթական ընտրությունները տեղի են ունեցել 2011 թվականի մարտի 16-ին:
Հիշեցնենք, որ Հայաստանի բանկերի միության նախագահի պաշտոնում 2009-ի նոյեմբեր ամսից աշխատում էր ՙԲիբլոս Բանկ Արմենիա՚ ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Արարատ Ղուկասյանը: