Չորեքշաբթի, 23 Մարտի 2011 02:31
Հայաստանում մեկ տարում կրկնապատկվել է բանկային քարտերով անկանխիկ վճարների քանակը
Արմինֆո. Անկանխիկ վճարների քանակը Հայաստանում ¥բանկոմատներ,ինտերնետ-տրանսակցիաներ, քարտից քարտ վճարներ¤ 2011 թվականի մարտի 1-ին կազմել է 606.4 մլն.դրամ, տարեկան աճելով 43.1%, իսկ վճարների քանակը կազմել է 45.5 հազար, տարեկան աճելով 2 անգամ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Armenian Card վճարային համակարգից, անկանխիկ վճարների ընդհանուր ծավալների 49%-ը իրականացվել է բանկոմատների և ինտերնետի միջոցով, գրանցելով տարեկան մոտ կրկնակի աճ: Մասնավորապես, բանկոմատների միջոցով անկանխիկ վճարների ծավալը մարտի 1-ին կազմել է 18 մլն.դրամ, տարեկան 73.1% աճով, իսկ ինտերնետ-վճարների քանակը կազմել է 277.6 մլն.դրամ, 71.7% տարեկան աճով: Բանկոմատներով անկանխիկ վճարների քանակը տարվա կտրվածքով աճել է 6 անգամ, մինչև 8.5 հազար, իսկ ինտերնետ-վճարների քանակը` 74.5%, մինչև 33.4 հազար:
Աղբյուրի համաձայն, քարտից քարտ տրանսակցիաների ծավալը 2011 թվականի մարտի 1-ին կազմել է 310.8 մլն.դրամ, տարեկան աճելով 23.5%, իսկ քանակը աճել է 49.9%, մինչև 3588 տրանսակցիա: