Հինգշաբթի, 24 Մարտի 2011 15:20
Սևծովյան առևտրի և զարգացման բանկը մտադիր է Հայաստանում ֆինանսավորել ևս 5-7 նոր նախագծեր, 50 մլն.եվրո գումարով
Արմինֆո. Սևծովյան առևտրի և զարգացման բանկը մտադիր է չորս տարիներին Հայաստանում ֆինանսավորել ևս 5-7 նոր ներդրումային նախագծեր, 50 մլն.եվրո գումարով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Բանկի նախագահ Անդրեյ Կոնդակովը: Նա նշել է, որ Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության մանրամասները ներկայումս քննարկվում են ՀՀ Կառավարության հետ:
Աղբյուրի համաձայն, հնարավոր է, որ Բանկն իրականացնի անշարժ գույքի ոլորտուի խոշոր նախագիծ, որի մասին Ա.Կոնդակովը միայն նշել է, որ այն մեծ նշանակությւոն կունենա Հայաստանի համար:
Մեկնաբանելով Հայաստանի ներկայիս ներդրումային մթնոլորտը նա նշել է, որ այն գնահատում է դրական, հավելելով, որ Հայաստանի տնտեսությունում առկա միտումները լավատեսություն են ներշնչում:
Բանկիրի կարծիքով, կառավարությունը խոշոր քայլեր է իրականացրել բյուջեի դֆիցիտի կրճատման ուղղությամբ: Երկրի համար լուրջ պրոբլեմ է շարունակում մնալ ինֆլյացիան: Սակայն այստեղ էլ, նրա կարծիքով, իշխանությունները ճիշտ միջոցառումներ են իրականացնում: Նրա կարծիքով, գործարար մթնոլորտը բարելավվում է, պարզեցվում է նաև տեղական ընկերությունների հետ աշխատանքը: