Երկուշաբթի, 28 Մարտի 2011 23:41
Հայաստանում կենսաթոշակային ռեֆորմների ենթաօրենսդրական ակտերը կընդունվեն 2011 թվականի ապրիլին
Արմինֆո. Հայաստանում կենսաթոշակային ռեֆորմների ենթաօրենսդրական ակտերը կընդունվեն 2011 թվականի ապրիլին: Այս մասին այսօր կառավարությունում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը: Նա նշել է մշակումներն ամբողջովին ավարտված են: Մի քանի օրից կենսաթոշակային օրենսդրության վերաբերյալ երկու ենթաօրենսդրական ակտերը կներկայացվեն կառավարությանը և կընդունվեն 10-15 օրվա ընթացքում:
Նրա խոսքերով, նշված ենթաօրենսդրական ակտերը կոչված են կարգավորելու մի շարք հայեցակարգային խնդիրներ: Մասնավորապես, դրանց ընդունմամբ կվերանայվեն զինծառայողների աշխատավարձի զանազան լրավճարներ մ,եխանիզմները: Եթե նախկինում զինծառայողները լրավճարներ էին ստանում միանգամից մի քանի պետական գերատեսչություններից, ապա այժմ լրացուցիչ ֆինանսական օգնությունը նրանք կստանան մեկ պետական գերատեսչությունից:
Ընթացիկ տարվա ապրիլից կգործարկվի նաև տվյալների կենտրոնացված բազան` պետական կենսաթոշակների նշանակման և վճարների գծով: Կվերանայվի և կկարգավորվի ապագա կենսաթոշակառուների կողմից Սոցիալական ապահովության հիմնադրամին ներկայացվող սոցիալական վճարների վերաբերյալ փաստաթղթերի ներկայացման կարգը: Այսուհետ այս տեղեկությունների հավաքման գործընթացը կընդգրկվի Սեցիալական ապահովության պետական հիմնադրամի գործառույթներում: