Հինգշաբթի, 31 Մարտի 2011 15:23
2011 թվականի մարտին ինֆլյացիան Հայաստանում կազմել է 0.8%, իսկ հունվար-մարտ ամիսներին` 5.2%
ԱրմԻնֆո. Հայաստանում 2011 թվականի մարտին, փետրվարի համեմատ գրանցվել է 0.8% իֆլյացիա: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, 2011 թվականի հունվար-մարտ ամիսներին ինֆլյացիան կազմել է 5.2%, ինչը հիմնականում պայմանավորված է եղել Հայաստանի պարենային շուկայում տեղի ունեցած գների 7.9% ¥այդ թվում ալկոհոլը և ծխախոտը¤, ոչ պարենային ապրանքների` 0.9% ինֆլյացիա, և ծառայությունների սակագների 2.5% աճով:
Աղբյուրի համաձայն, 2011 թվականի մարտին Հայաստանի պարենային շուկայում գրանցվել է 0.8%, ոչ պարենային շուկայում` 0.5% և ծառայությունների մատուցման ոլորտում` 0.9% ինֆլյացիա:
2011 թվականի մարտին, 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում սպառողական գների ինդեքսը կազմել է 111.5%, այդ թվում, պարենային ապրանքների ինդեքսը (այդ թվում ալկոհոլը և ծխախոտը)`115.5%, ոչ պարենային ապրանքների ինդեքսը`103.8%, ծառայությունների սակագների ինդեքսը` 108.4%: 2011 թվականի հունվար-մարտ ամիսներին, 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշները համապատասխանաբար կազմել են` 111.1%, 115.2%, 103.5% և 107.6%: Գների միջին աճը հունվար-մարտ ամիսներին կազմել է 1.7%, 0.7 տոկոսային կետով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշներին:
2011 թվականի մարտին հանրապետության հետազոտվող քաղաքներում սպառողական գների աճը տատանվել է 0.2-2.7% սահմաններում: Ընդ որում, Երևանում սպառողական գների աճը կազմել է 0.5%: