Ուրբաթ, 1 Ապրիլի 2011 16:16
Հայաստանի դրամական բազան փետրվարին կրճատվել է 2.5%
ԱրմԻնֆո. Հայաստանի դրամական բազան 2011 թվականի փետրվարին կրճատվել է 2.5%, 2011 թվականի մարտի 1-ի դրությամբ կազմելով 482 մլրդ.դրամ կամ 1.3 մլրդ.դոլար: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված` ՀՀ ԿԲ նախնական տվյալների, տարվա կտրվածքով Հայաստանի դրամական բազան աճել է 7.8%:
Դրամական բազայի կազմում բանկային համակարգից դուրս կանխիկ դրամական միջոցները փետրվարին կրճատվել են 0.2%, մարտի 1-ի դրությամբ կազմելով 312.4 մլրդ. դրամ: Դրամական պարտադիր պահուստների տեսակարար կշիռը դրամական բազայի ընդհանուր ծավալներում կազմել է 19.5% կամ 94.2 մլրդ.դրամ, աճելով հաշվետու ամսում 41.4%, իսկ տարվա կտրվածքով` մոտ 3 անգամ: Պարտադիր արտարժութային պահուստների բաժինը կազմել է դրամական ընդհանուր բազայի 13%-ը կամ 62.5 մլրդ. դրամ, 2010 թվականի փետրվարին նվազելով 11%, իսկ տարվա կտրվածքով` 2 անգամ:
Աղբյուրի տվյալներով, արտաքին պահուստների չափերը 2011 թվականի փետրվարին կրճատվել են 3.2%, մինչև 414.1 մլրդ.դրամ (տարվա կտրվածքով անկումը կազմել է 13.3%): Ներքին ակտիվների չափերը 2011 թվականի փետրվարին աճել են մոտ 2 անգամ, 2011 թվականի մարտի 1-ին կազմելով 67.9 մլրդ.դրամ:
Ներքին ակտիվների կազմում կառավարության հանդեպ պահանջների գծով գրանցվել է 103.3 մլրդ.դրամի բացասական ցուցանիշ, փետրվարին աճելով 18.3%: Ներքին ակտիվների ընդհանուր ծավալներում բանկերի նկատմամբ պահանջների բաժինը կազմել է 67.8 մլրդ. դրամ աճելով 0.8%: Ներքին ակտիվների կազմում ՌԵՊՈ-պայմանագրերով գործարքների ծավալը փետրվարին կրճատվել է 0.1%, մինչև 6.035 մլրդ. դրամ: