Ուրբաթ, 1 Ապրիլի 2011 16:16
Հայաստանի դրամական զանգվածը 2011 թվականի փետրվարին աճել է 2.1 տոկոսով, մինչև 2.4 մլրդ.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի դրամական զանգվածը 2011 թվականի փետրվարին կրճատվել է 2.1%, իսկ տարվա կտրվածքով`12%, մարտի 1-ին կազմելով 894.4 մլրդ.դրամ կամ 2.4 մլրդ.դոլար:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից Արմինֆո գործակալությանը տրամադրված`ՀՀ ԿԲ նախնական տվյալների համաձայն, դրամական զանգվածի կազմում ՀՀ ԿԲ դուրս կանխիկ դրամի ծավալները տարվա կտրվածքով փետրվարին աճել են 0.4%, իսկ տարվա կտրվածքով աճել 8.7%, մարտի 1-ին կազմելով 276.5 մլրդ.դրամ: Դրամական ընդհանուր զանգվածում ՀՀ դրամով ավանդները կազմել են 24.4% կամ 218.5 մլրդ.դրամ, իսկ արտարժույթով ավանդների բաժինը կազմել է 44.6% կամ 399.3 մլրդ. դրամ:
Արտաքին ակտիվները 2011 թվականի փետրվարին կրճատվել են 15.6%, մինչև 153.5 մլրդ. դրամ: Ներքին ակտիվները փետրվարին աճել են 6.7%, կազմելով 740.9 մլրդ. դրամ: Ներքին ակտիվների կազմում Կառավարության հանդեպ պահանջներով ակտիվների կազմում գրանցվել է բացասական` 70.2 մլրդ.դրամ:
Բացի այդ, տնտեսության բաժինը կազմել է 1.014 մլրդ.դրամ 2.8% ամսական աճով, որտեղ կազմակերպությունների բաժինը կազմել է 570.9 մլրդ.դրամ: Դրանց կազմում, ոչ առտրային կազմակերպությունների բաժինը կազմել է 12.9 մլրդ.դրամ, տնային տնտեսությունների բաժինը կազմել է 414.4 մլրդ. դրամ: