Ուրբաթ, 1 Ապրիլի 2011 20:02
2011թ. փետրվարին Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալները աճել են 3 տոկոսով, մինչև 718.9 մլրդ.դրամ
ԱրմԻնֆո. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալը փետրվարին աճել է 3%, տարվա կտրվածքով` 8.2%, մարտի 1-ի դրությամբ կազմելով 718.9 մլրդ. դրամ կամ 1.956 մլրդ. դոլար: Ներգրավված ավանդների ընդհանուր կազմում ՀՀ դրամով ներգրավված ավանդների բաժինը կազմել է 30.3% կամ 217.7 մլրդ. դրամ (592.5 մլն. դոլար), իսկ արտարժույթով ներգրավված ավանդների բաժինը կազմել է 69.7% կամ 1.36 մլրդ.դոլար (490.4 մլրդ.դրամ): ՀՀ դրամով ավանդների տեսակարար կշիռը փետրվարին աճել է 0.6 տոկոսային կետով:
ՀՀ ԿԲ նախնական տվյալներով, որը Արմինֆո գործակալությանն է տրամադրվել
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից, ոչ ռեզիդենտներից ներգրավված ավանդների ծավալը կազմել է 16.2% կամ 116.5 մլրդ.դրամ (փետրվարին աճը կազմել է 4.7%): Դրանց կազմում դրամային ավանդները կազմել են 1.3%, մինչև 7.4 մլրդ.դրամ, իսկ արտարժույթով ներգրավված ավանդների ծավալը կազմել է 5.1% կամ 109 մլրդ. դրամ:
Ռեզիդենտներից ներգրավված ավանդների ծավալը կազմել է 83.7% կամ 602.4 մլրդ.դրամ, որտեղ 210.3 մլրդ.դրամը`ՀՀ դրամով ավանդներն են, իսկ 392.1 մլրդ.դրամը` արտարժույթով ներգրավված ավանդները: Ռեզիդենտներից ներգրավված ավանդների կազմում ցպահանջ ավանդները կազմել են 30.3% կամ 218.1 մլրդ.դրամ, իսկ ժամկետային ավանդները` 53.4% կամ 384.2 մլրդ.դրամ:
Բնակչության ավանդների մնացորդը 2011 թվականի մարտի 1-ի դրությամբ կազմել է 366.4 մլրդ.դրամ, աճելով ամսվա կտրվածքով` 2.9%, իսկ տարվա կտրվածքով` 21.3%:
Աղբյուրի համաձայն, 2011 թվականի փետրվարին ՀՀ դրամով ներգրավված ավանդների տոկոսադրույքները աճել են, տարեկան` 8.74%-ից մինչև 9.23%, իսկ տարվա կտրվածքով` 0.6% տոկոսային կետով: