Հինգշաբթի, 7 Ապրիլի 2011 16:46

2011 թվականի հունվարին Հայաստանի համախառն միջազգային պահուստներն առաջին անգամ կրճատվել են 2.3%, կազմելով 1817 մլն.դոլար


Արմինֆո. 2011 թվականի հունվարին Հայաստանի համախառն միջազգային պահուստները կրճատվել են 2.5% ¥42 մլն.դոլար¤, իսկ 2010 թվականի հունվարի համեմատ`6.3% ¥121.4 մլն.դոլար¤, կազմելով 1817 մլն.դոլար: Արտարժութային ակտիվները 2011 թվականի հունվարին կրճատվել են 2.3%, իսկ 2010 թվականի հունվարի համեմատ` 1.8%, կազմլով 1783 մլն.դոլար: Այս մասին է նշվում ՀՀ Կնտրոնական բանկի ամենամսյա Տեղեկագրում:

Փոխառության հատուկ իրավունքների չափերը (SDR) ԱՄՀ-ում 2011 թվականի հունվարին աճել են 1.5%, իսկ 2010 թվականի հունվարի համեմատ կրճատվել են 4 անգամ, կազմելով 34 մլն.դոլար:

Ի դեպ, Հայաստանի համախառն միջազգային պահուստներում ոսկու բաժինը զրոյացվել է դեռևս 2003 թվականի դեկտեմբերին: