Հինգշաբթի, 7 Ապրիլի 2011 18:22

Հայաստանը տառապում է իմունոդեֆիցիտի ծանր տեսակով


ԱրմԻնֆո. Կառավարման գծով փորձագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու Հարություն Մեսրոբյանի հարցազրույցը ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը

Պրն.Մեսրոբյան, դեռևս մի քանի ամիս առաջ հայկական մամուլը հեղեղված էր տեղական կապիտալի դեպի Վրաստան արտահոսքի և հայ գործարարների կողմից իրենց բիզնեսը Վրաստան տեղափոխելու մասին լուրերով: Սակայն, երկրից կապիտալի արտահոսքի վերաբերյալ գնահատականներ դեռ չկան: Դուք ունե՞ք այդ մասին որևէ տեղեկություններ:


Ըստ իմ տեղեկությունների, շատ կարճ ժամանակահատվածում, 2010 թվականին, հազարից ավելի հայկական ձեռնարկություններ, առնվազն մասնակիորեն, իրենց բիզնեսը տեղափոխել են Վրաստան: Այստեղ կարևորը ոչ թե թվերն են, այլ այն, որ գործընթացն սկսվել է:

Եվ այն կանգնեցնելը, հավանաբար, շատ դժվար կլինի, եթե չասենք, որ անհնար…

Հայաստանի պետական կառավարման ներկայիս համակարգը ոչ միայն չի կարող կանգնեցնել այդ գործընթացը, այլ կարող է նաև նպաստել դրան:

Ի՞նչ ձևով:

Ես ավելի շատ եմ սկսվում հակվել այն մտքին, որ մեր երկրի իշխանությունները ողջ ուժերով փորձում են պահպանել ու երկարաձգել երկրում ձևավորված պետական կառավարման համակարգը, որն առաջին հերթին բխում է միայն տեղական օլիգարխների շահերից: Մեր օլիգարխները պարզապես ի վիճակի չեն ընդունելու օպտիմալ կառավարման ուղղությամբ լուծումներ, նրանք, ամենայն հավանականությամբ, ծանոթ չեն կառավարման օրենքներին և հետևաբար չգիտեն էլ, որ իրադրության արհեստական պահպանումը, չնայած ուշացումով, բայց կարող է բերել ավելի մեծ փլուզումների: Սա կառավարման օբյեկտիվ օրենքն է և մեզնից ոչ ոք չի կարող այն փոխել, նույնիսկ օլիգարխները:

Պրն.Մեսրոբյան, այսօր ոչ միայն Հայաստանի, այլ նաև ողջ աշխարհի համար ամենալուրջ մարտահրավեր է հանդիսանում բարձր ինֆլյացիան: Մեր երկրում անցյալ տարի այն հասավ 10%-ի, սակայն, այս տարվա ավարտին իշխանություններն ակնկալում են մինչև 5.5% իջեցում:

Գները շինարարության ոլորտ չէ, որտեղ շատ բան կարելի է ծածկել: Մի կողմից, մենք ունենք ինֆլյացիայի վերաբերյալ պաշտոնական տվյալներ: Վատ են դրանք հաշվարկված, թե լավ, այլ խոսակցության թեմա է, չնայած, որ ինֆլյացիայի որոշման մեթոդաբանության վերաբերյալ ես ունեմ լուրջ և հատկապես մեթոդաբանական պահանջներ: Մյուս կողմից, բոլորս էլ ամեն օր լինում ենք շուկաներում ու խանութներում և մեր դրամապանակներով զգում գնային ցնցումները: Հիշո՞ւմ եք, 2010 թվականի բյուջեով ամրագրված էր 4 (+/-1.5%) ինֆլյացիա: Սակայն, եթե հիշում եք, 2010 թվականին Հայաստանի իշխանությունը, Կենտրոնական բանկը և Արժույթի Միջազգային Հիմնադրամը մի քանի անգամ փոխեցին տարեկան ինֆլացիայի գծով իրենց կանխատեսումները:

Ի՞նչ է դա նշանակում, իրականության ոչ ադեկվատ ընկալո՞ւմ:

Բանը նրանում է, որ միջազգային ֆինանսական կառույցների կողմից մեզ փաթաթած տնտեսական մոդելը, որն իր մեկնարկն սկսել է մեր պետության ստեղծման առաջին իսկ տարիներից, պարզապես` կործանարար է: Ամեն ինչ դիտարկվում է <մակրոտնտեսական կայունության> տեսանկյունից: Իսկ դրամավարկային քաղաքականության կիրառվող մեթոդները, այդ նույն <կայունությանը> հասնելու համար են, պարզապես կործանում են պետության տնտեսությունը: Այդ մոդելը նպաստում է ոչ թե զարգացմանը, այլ լճացմանը: Կարճ աասած, այդ <մակրոտնտեսական կայունությունը> հաստատվում է իրական տնտեսության լճացման, իսկ լավագույն դեպքում, մակրոտնտեսական ցուցանիշների թվաբանական աճի միջոցով: Սակայն աճը և զարգացումը, ինչպես ասում են Օդեսայում, երկու մեծ տարբերություններ են:

Վերջին ճգնաժամը ցույց տվեց, որ մի քանի տարի անընդմեջ գովազդվող Հայաստանի ՀՆԱ երկանիշ թվաբանական աճը ոչ մի ընդհանուր բան չունի իրական տնտեսության զարգացման հետ: Մակրոտնտեսական ցուցանիշներով իրական տնտեսությունը գնահատելը, նուրբ ասած, անհամարժեք է: Հետևաբար, իրեն հեղինակավոր համարող միջազգային կազմակերպությունը, որը <մասնագիտանում է> տնտեսագիտության մեջ, մեկ տարում մի քանի անգամ փոխում է ինֆլյացիայի վերաբերյալ իր կանխատեսումները, ի դեպ, ոչ միայն Հայաստանի համար, սխալվելով, ընդ որում, մի քանի անգամ: Սա նույնպես հերթական անգամ վկայում է այն մասին, որ ոչ մեր տնտեսությունն է ադեկվատ, և ոչ էլ դրա կառավարումը: Պատկերացրեք,եթե ինքնաթիռը վարելիս օդաչուն 2 անգամ իրեն թույլ տա սխալվել: Տխուր է ասել, թե ինչ տեղի կունենա: Ի դեպ, այսօր բազմաթիվ երկրներ, այդ թվում նաև G-7-ի անդամներ, լուրջ պահանջներ են ներկայացում ԱՄՀ հասցեին, ցանկանալով այդ կազմակերպության հայեցակարգային փոփոխություն:

Պրն.Մեսրոբյան, մեզ ի՞նչ կտա դրամավարկային քաղաքականության խստացումը:

Այժմ դրամավարկային քաղաքականության խստացման մասին… Եվ կրկին Հայաստանում, միջազգային ֆինանսական կառույցների <օգնությամբ>, կիրառվում է գների վրա ազդելու մի շատ արատավոր փորձ` տնտեսության մեջ առկա փողերի քանակի կարգավորման ճանապարհով, այսինքն, Կենտրոնական բանկը պարբերաբար կիրառում է ին ընդլայնողական, կամ զսպողական դրամավարկային քաղաքականությունը…

Մեծացնում կամ փոքրացնում է դրամական զանգվա՞ծը:

Այո, զսպող դրամավարկային քաղաքականության ժամանակ Կենտրոնական բանկը կրճատում է դրամական զանգվածը, իսկ ընդլայնողականի ժամանակ` հակառակը, մեծացնում է այն: Երբ տնտեսության մեջ փողերի քանակն աճում է, ապա դա բերում է ինֆլյացիայի, իսկ հակառակ դեպքում` ինֆլյացիայի մակարդակն իջնում է: Բայց ողջ պրոբլեմը նրանում է, որ տնտեսության մեջ փողերի քանակի կրճատումը զսպում է երկրի տնտեսական զարգացումը նույնպես, այլ կերպ ասած` խփում է իրական տնտեսությանը: Իրականում, տնտեսությունում փողերի քանակը պետք է որոշվի ելնելով իրական տնտեսության պահանջներից:

Երկրորդը դա ազգային արժույթի կարգավորման պրոբլեմն է: այս տարիներին չէր կարելի թույլ տալ ազգային արժույթի <ամրացում>: Ազգային արժույթը 2-3 տարում 1 ԱՄՆ դոլարի դիմաց 595 դրամից <ընկավ> մինչև 305 դրամ: Վստահ եմ, որ աշխարհի ոչ մի տնտեսություն, մանավանդ հայկական տնտեսությունը, չէր դիմանա նման ցնցումային փորձությանը` ազգային արժույթի կրկնակի ամրապնդմանը: Իսկ մեր պաշտոնյաները, իրենց հերթին, հաստատակամությամբ բացատրում էին այդ երևույթը, որ դա այդպես է, չձեռնարկելով որ մի բան: Իսկ եզրակացությունը հետևյալն է` ազգային ամուր արժույթը պետք է ներմուծողներին, քանի որ մեր օլիգարխական համակարգը հիմնականում <նստած է> ներկրման <ասեղի> վրա: Դա նշանակում է, որ մենք չունենք սեփական արտադրող, իսկ դա էլ նշանակում է, որ չունենք տնտեսություն… Իսկ այժմ պայքարում ենք առևտրի բալանսի դեֆիցիտի դեմ: Այնպես, ինչպես ԽՍՀՄ-ում էր` սկզբում պրոբլեմներ ենք ստեղծում, իսկ հետո դրանք <հերոսաբար> հաղթահարում:

Պաշտոնյաները դա բացատրում են նրանով, որ Հայաստանում լուրջ արտադրություններ զարգացնելը տնտեսապես ձեռնտու չէ, քանի որ տեղական արտադրանքը տրանսպորտային բարձր ծախսերի հետևանքով մի քանի անգամ թանկ կլինի անտասահմանյանից…

Նման տրամաբանությամբ ոչ մի պետություն էլ չէր կարող ունենալ սեփական արտադրությունը, դա բացատրություն չէ: Իսկ ինչո՞ւ ներմուծման ժամանակ տրանսպորտային ծախսերը չեն խանգարում: Պարզապես, սեփական արտադրություն կազմակերպելն ավելի դժվար է, քան ներմուծումներով զբաղվելը: Չէ որ չի կարելի սկզբում սպանել այցելուին, իսկ հետո նրան բացատրել նրա մահվան պատճառը: Հարցը շատ պարզ է` պետական կառավարման ոլորտում մեզ մոտ չկա պատասխանատվության հասկացողությունը, քանի որ բարձր պաշտոնյաները պրոբլեմների համար գլխով պատասխանատու չեն:

Ի՞նչ կարող ենք ակնկալել մի քանի տարի անց:

Նման անոմալ իրավիճակը չի կարող երկար ժամանակ մնալ անփոփոխ: Այսօր մենք ունենք երեք ճանապարհ: Կամ պետության առաջին դեմքը կոշտ քաղաքական կամք կդրսևորի և կսկսի պարզապես փոխել պետական կառավարման ողջ համակարգը, ինչը քիչ հավանական է: Երկրորդ ճանապարհը, դա կոլափսն է, ոչ թե ճգնաժամը, այլ հատկապես` կոլափսը: Երրորդը, Վլադիմիր Լենինի հայտնի թեզիսն է. <վերևները չեն կարող կառավարել նոր ձևով, իսկ ներքևներն այլևս չեն ցանկանում ապրել հին ձևով>: Ընդ որում, երկրորդ տարբերակով կստանանք պետական կառավարման ողջ համակարգի փլուզում:

Ենթադրենք, թե այդ համակարգը փլուզվեց, իսկ ինչ է լինելու հետո, ո՞վ պետք է կառուցի նոր համակարգը:

Դրանից հետո, կամ հաջողվում է կառուցել համարժեք պետություն, կամ էլ Հայաստանն սկսում է ունենալ տնտեսական գոյատևման տարրական խնդիրներ: Ամենավտանգավոր սցենարներից մեկը, որը Հայաստանում սկսում է ուրվագծվել, դա այն է, որ իշխանության կարող են գալ մարդկանց <հին-նոր> խմբերը, որոնք գեղեցիկ լոզունգներով Հայաստանը կտանեն հերթական կոլափսին: Վերջին հաշվով, թե ինչպիսի սցնարով կընթանա մեր տնտեսությունը, շատ բանով կախված է նաև անձամբ մեզնից:

Պրն.Մեսրոբյան, մեր երկրում կա՞ն մարդիկ, որոնք կարող են մեր տնտեսությունը ոտքի կանգնեցնել, փրկելով մեզ, ինչպես արտահայտվեցիք, մեր գլխին կախված այդ կոլափսից:

Ներկայումս Հայաստանում <գիտեն, կարող են և ցանկանում են> կատեգորիաների մարդկանց ինքնակազմակերպման փորձեր են արվում: Դրա օրինակներից մեկն էլ <Սարդարապատ> շարժումն է: Միայն այն հանգամանքը, որ <Սարդարապատ> շարժումը փորձում է իր շարքերը ներգրավել որոշակի մասնագիտական և բարոյական արժեքներ ունեցող մարդկանց, դա արդան դրական քայլ է: Ի դեպ, պետկառավարման գործող համակարգը պարզապես մաքրվում է նման մարդկանցից, և հետևաբար, կա իրական հույս, որ նման կազմակերպությունները կարող են լինել հաջողված: Նման օջախներ են ձևավորվում նաև Սփյուռքում: Մինչև <Սարդարապատ> շարժման նման շարժումները թափ չհավաքեն, անիմաստ է խոսել մերկայիս փակուղուց դուրս գալու մասին:

Այսօր մոդայիկ է հերթական <օդային դղյակների> կառուցումը, կապված 2012 և 2013 թականների ընտրությունների հետ: Սակայն այդ համակարգի վրա էլ չենք կարող հույս դնել, քանի որ այն մեզ մոտ չի աշխատում դեռևս 1995 թվականից: Ի դեպ, հատկապես այդ <հին-նոր> մարդկանց խւմբն էր, որը ժամանակին Հայաստանի ընտրական համակարգը դարձրեց չաշխատող:

Դուք խոսեցիք իրավասու մարդկանց ինքնակազմակերպման մասին, իսկ իշխանություններն այս կազմակերպությունների մասին չգիտե՞ն: Չէ՞ որ նրանք կարող են պարզապես կասեցնել նման կազմակերպությունների փորձերը, եթե իհարկե իշխանությունների համար նրանք կրեն ինչ-որ վտանգ:

Դուք համաձա՞յն եք ինձ հետ, որ աշխարհում քիչ չեն դեպքերը, երբ քանդվել են հզոր պետություններ: Ի՞նչ եք կարծում, այդ պետությունների կառավարիչները ցանկա՞ցել են այդ: Իհարկե ոչ: Բանը նրանում է, որ երբ հայտնվում են սոցիալական դժգհությունների կարգի օբյեկտիվ գործընթացներ, իշխանական բուրգը կարող է, ու կպայքարի, նման գործընթացների դեմ: Իսկ իշխանական բուրգի համար օբյեկտիվ գործընթացների անհարմար լինելը կայանում է նրանում, որ դրանք կարելի է ժամանակավորապես թուլացնել, ժամանակավորապես դանդաղեցնել, սակայն, այդ գործընթացները հնարավր չէ արմատախիլ անել:

Ի դեպ, <իրավասու մարդկանց ինքնակազմակերպման փորձերի> մասին Ձեր հարցի առումով որպես օրինակ բերեմ մի դեպք, որը տեղի է ունեցել մի քանի տարի առաջ, երբ սինգապուրյան հրաշքի ճատարապետը` Լի Կուան Յուն այցելել է Ռուսաստան: Նրան ներկայացնում են տարբեր մարդկանց, որպես հեղինակավոր և կոմպետենտ մասնագեըների: Վերջապես նա չի համբերում ու բացականչում է. <Չեմ հասկանում, եթե նրանք այդքան կոմպետենտ են, ապա ինչու իշխանության մեջ չեն>: Կարճ ասած, <Ամեն ինչ որոշում են կադրերը> լոզունգը դեռ ոչ ոք չի վերացրել:

Որոշ փորձագետների գնահատականներով, Հայաստանում դիտվում է իշխանության կենտրոնացման ուժեղացում: Ինչպե՞ս պայքարել այդ երևույթի դեմ:

Առաջինը, նշեմ, որ պետական կենտրոնացումը, ինչպես պատմական փորձն է ցույց տալիս, հանդիսանում է հասարակության աստիճանական զարգացման անհրաժեշտ փուլերից մեկը, և, ինչ-որ տեղ, պետականության կայացման բնական գործընթացը: Իշխանության կենտրոնացումը հնարավորություն է տալիս ուժային ճանապարհվ փոփոխությունները դարձնել կառավարելի: Իհարկե, խոսքը գնում է դրական փոփոխությունների մասին, իսկ կառավարման նման ձևը կոչվում է <մերիտոկրատիա>:

Ինչպես դա ներկայում տեղի է ունենում Վրաստանո՞ւմ:

Ես գիտեի, որ Դուք կբերեք Վրաստանի օրինակը: Եվ վրացական, և չինական, և սինգապորյան և շատուշատ <տնտեսական հրաշքներ> տեղի են ունեցել իշխանության կենտրոնացման և այդ ռեսուրսների օգտագործման հաշվին, քանի որ իշխանության կենտրոնացումը հնարավորություն է տալիս թռչել որոշ գործընթացների վրայով, եթե այն իրականացվում է մերիտոկրատիայի սկզբունքների հիման վրա: Չինաստանի նման հսկայական պետությունը 20-30 տարում կարողացավ արմատապես իրեն վերադիրքավորել համաշխարհային հանրության աչքերում: Իսկ Հայաստանը, լինելով ավելի փոքր, և միևնույն ժամանակ ավելի մոբիլ պետություն, անգամ 20 տարի անց շարունակում է իրեն անվանել անցումային տնտեսություն ունեցող երկիր, իր բոլոր դժբախտությունները կապելով հատկապես այդ հանգամանքի հետ: Իսկ Չինաստանը հաջողությունների է հասել հատկապես կենտրոնացվածության շնորհիվ: Չինական հրաշքի ճարտարապետը, Դեն Սյաոպինը նախորդ դարի 70-ական թվականներին առաջ քաշեց գաղափարն այն մասին, որ <դեմոկրատիան և լիբերալիզացիան հոմանիշներ չեն>: Հետագայում այդ գաղափարը դարձավ չինական վերափոխումների լոզունգը: Իսկ նույն ինքը` Լի Կուան Յուն ասում է, որ <հասարակության զարգացման անցումային փուլում օբյեկտիվորեն ստիպված ես լինում ընտրել` կամ դեմոկրատիան, կամ տնտեսական զարգացումը>:

Պրն.Մեսրոբյան, փոքր պետություն լինելու հանգամանքը չի՞ կարող խանգարել, որպեսզի Հայաստանն էլ հասնի Ձեր կողմից նշված երկրների արդյունքներին: Չէ՞ որ հաճախ մեծ երկրներում կիրառվող կառավարման համակարգերը կարող են ակնկալվող արդյունքներ չտալ փոքր երկրներում, ինչպիսին Հայաստանն է…

Եթե Դուք խոսում եք մասշտաբների մասին, ապա ես կբերեմ Սինգապուրի օրինակը, որն իր մասշտաբներով Հայաստանից փոքր է: Իսկ դա Սինգապուրին չխանգարեց, կիրառելով այդ նույն մերիտոկրատական մոտեցումները, ինչ որ կիրառել էր Չինաստանը, հասնել զարգացման: Ի դեպ, Հարավային Կորեան էլ մեծ պետություն չէ: Բանը նրանում է, որ նույն տնտեսական օրինաչափություններն են գործում թե մեծ, և թե փոքր երկրներում: Չնայած, իհարկե, կառավարման ժամանակ հարկավոր է հաշվի առնել պետության չափերը:

Կուզենայի վերադառնալ վրացական <հրաշքին>: Հաճախ են ասում, որ Հայաստանը շատ բան պետք է սովորի Վրաստանից: Սակայն վրացական ռեֆորմների վերաբերյալ կան նաև բազմաթիվ բացասական արձագանքներ ու գնահատականներ, որոնց համաձայն, ապագայում Վրաստանին սպասվում են լուրջ պրոբլեմներ:

Ես ուսումնասիրել եմ ու շարունակում եմ ուսումնասիրել վրացական ռեֆորմներ: Ասել, թե ապագայում Վրաստանում իրավիճակը կվատանա, այն ժամանակ, երբ ներկայումս այն գնում է դեպի բարելավում, այնքան էլ ճիշտ չէ: Չնայած, քանի որ վրացական <հրաշքը> դեռևս տակավին երիտասարդ է, դեռ վաղ է վերջնական ենթադրություններ անելը: Սակայն, փաստը մնում է փաստ, որ ներկայումս Վրաստանն արմատապես վերափոխվում է, ընդ որում, հիմնականում դեպի դրականը:

Իսկ այնտեղ որակական աճ կա՞, օրինակ, արտադրությունը զարգանո՞ւմ է:

Վրաստանում որակական աճն արտահայտվում է կոռուպցիայի կտրուկ կրճատման լույսի ներքո: Ի՞նչ է կոռուպցիայի կտրուկ կրճատումը: Դա տնտեսության զարգացման և ներդրումների ներհոսքի համար բարենպաստ հիմքերի ստեղծումն է: Ներդրումային հանրությունն աստիճանաբար Վրաստանը գնահատում է որպես բիզնեսի վարման համար ավելի գրավիչ պետություն: Իսկ ի՞նչ է բիզնեսը: Չէ՞ որ բիզնեսը ոչ միայն առևտուր է, ոչ միայն տուրիզմ է, չնայած, որ այնտեղ սկսում է զարգանալ նաև տուրիստական ինդուստրիան: Եվ զարմանալի չէ, որ այնտեղ սկզբում զարգանում են այն ոլորտները, որոնք արագ եկամուտ են ապահովում: Դա զարգացման նորմալ գործընթաց է: Այդ ոլորտներից ստացված եկամուտների հաշվին երկրում կսկսեն զարգանալ նաև տնտեսության բազային ոլորտները: Տնտեսական գործընթացները տարբեր են լինում, կան գործընթացներ, որոնք ուղղված են դեպի դրականը, իսկ կան գործընթացներ, որոնք ուղղված են դեպի բացասականը: Բազմաթիվ հարցերով, իհարկե ոչ բոլոր, Վրաստանում ընթանում են դրական ուղղությամբ գործընթացներ, իսկ Հայաստանում, հակառակը, բացասական:

Պրն.Մեսրոբյան, վերադառնանք մեր երկրի պրոբլեմներին: Դեռ ինչքա՞ն պետք է դոփենք նույն տեղում, և ե՞րբ տեղի կունենա Ձեր կողմից նշված սցենարներից որևէ մեկը:

Իմ գնահատականներով, մինչև 2015 թվականը երկրին սպասում են լուրջ կատակլիզմներ:

Որտե՞ղ և ինչպե՞ս առաջին հերթին կարտահայտվեն այդ կատակլիզմները:

Տարեցտարի Հայաստանի տնտեսությունը դառնում է նվազ կառավարելի, ընդ որում, բացասական միտումների առումով, դրան էլ գումարած մեր բնակչության, իսկ հիմա էլ բիզնեսի էմիգրացիան: Դրան էլ գումարենք անընդհատ աճող սոցիալական լարվածությունը և պետությունում տոտալ անարդարությանից դժգոհությունը: Դժվար է ասել, թե երկրում ընթացող այս կամ մի շարք այլ բացասական երևույթներից ո՞ր մեկը կդառնա փլուզման գլխավոր պատճառը: Հայաստանը տառապում է իմունոդեֆիցիտի ծանր հիվանդությամբ, և նման ախտորոշման պայմաններում դեպի պայթուն թռիչքը կարող է տեղի ունենալ ցանկացած կետից:

Հետաքրքիր է, իսկ ի՞նչ տեղի կունենա այդ ժամանակ Հայաստանի ամենազարգացած ֆինանսական կառույցի` բանկային համակարգի հետ: Մենք հաճախ ենք գովաբանում, որ մեր բանկային համակարգը թեթևությամբ դուրս եկավ ճգնաժամից, ընդ որում, այնտեղ գերակշռում է օտարերկրյա կապիտալը…

Դա ունի իր տրիվիալ բացատրությունը: Իրոք, մեր բանկային համակարգը բավականին հուսալիորեն դիմացավ ֆինանսական ճգնաժամի հարվածներին: Ինչո՞ւ: Որովհետև, առաջին հերթին, այդ համակարգն ունի արտասահմանից փոխառու միջոցների շատ փոքր բաժին, ինչը ճգնաժամի ընթացքում բացառեց միջոցների արտահոսքը, ինչպես դա տեղի ունեցավ, օրինակ, Ռուսաստանում: Երկրորդ, Հայաստանի բանկային համակարգն ունի համարյա ամենափոքր ներգրավվածությունը իրական տնտեսության մեջ, այսինքն, ՀՆԱ համմատ վարկավորման ընդհանուր ծավալները շատ փոքր են: Հետևաբար, վարկերի չվերադարձի ռիսկերն ընդհանուր ծավալներում այդքան էլ մեծ չէին: Երրորդ, ճգնաժամից մի փոքր առաջ ՀՀ Կենտրոնական բանկը կտրուկ բարձրացրեց կապիտալի նկատմամբ պահանջները և բանկերը ճգնաժամին մոտեցան արդեն շատ մեծ իրացվելիությամբ: Այսինքն, բանկերը ազատ դրամ ունեին ավելի շատ, քան հարկավոր էր: Դա նույնպես նրանց համար ծառայեց որպես, <անվտանգության բարձիկ>: Կա նաև չորրորդ պատճառը: Ուշագրավ է, սակայն ասեմ, որ նաև արժեթղթերի շուկայի թույլ զարգացածությունն աշխատեց մեր օգտին: Արդյունքում, Հայաստանի բանկային համակարգը հեշտությամբ հաղթահարեց համաշխարհային ճգնաժամը: Իսկ ինչ վերաբերվում է նրան, որ Հայաստանի բանկային համակարգում գերակշռում է օտարերկրյա կապիտալը, ապա գաղտնիք չէ, որ այդ կապիտալների մեծ մասի տերերը մեր հայրենակիցներն են:

Այժմ արժեթղթերի շուկայի մասին… Մեզ այդպես ել չհաջողվեց Հայաստանում ձևավորել քիչ թե շատ զարգացած ֆոնդային շուկա: Եվ այդ շուկայում տիրող ստագնացիոն վիճակը շարունակվում է մինչև օրս:

Ես արդեն հոգնել եմ 15 տարի անընդհատ կրկնել նույն միտքը, որ Հայաստանում դասական բաց բաժնետիրական ընկերությունների ստեղծումը, գործնականում, անհնար է, քանի որ Հայաստանում գործող ոչ մի տնտեսվարող սուբյեկտ պատրաստ չէ, որ նրա բիզնեսոիմ ներգրավվեն այլ բաժնետերեր: Ցույց տվեք Հայաստանում գործող քիչ թե շատ հաջողակ բիզես-նախագիծ, որտեղ համատեղ գործում են գոնե երկու օլիգարխ: Մեր երկրում այսօր չկան, ոչ թե ձևով, այլ իրենց էությամբ դասական բաց բաժնետիրական ընկերություններ: ԲԲԸ ետևում իրականում թաքնվում է այս կամ այն իրավաբանական անձի ռազմավարական սեփականատերը, նույն ինքը` օլիգարխը: Իսկ ֆոնդային շուկան ենթադրում է արժեթղթերի բաց և ազատ շրջանառություն, ինչը նշանակում է դրանց գնվելու և վաճառվելու ընդունակությունը, հանդիսանալով ինքնուրույն վճարային գործիքներ: Այսօր արժեթղթերով իրականացվող գործարքների գերակշիռ մասն իրականացվում է կողմերի միջև փոխադարձ պայմանավորվածությունների հիման վրա:

Պրն.Մեսրոբյան, մեկնաբանեք, խնդրեմ, անշարժ գույքի հատվածում տիրող ստագնացիոն վիճակը: 2010 թվականին Հայաստանում գրանցվել է առևտրային անշարժ գույքի իրացվելիության ցուցանիշների կտրուկ անկում:

Առևտրային անշարժ գույքի իրացվելիության պրոբլեմը Հայաստանում, առաջին հերթին, խոսում է այն մասին, որ երկրում <մարում է> գործարար-ակտիվությունը: Իրացվելիության լուրջ անկում է նկատվում նաև բնակելի անշարժ գույքի հատվածում, ընդ որում, թե ավարտված, և թե անավարտ օբյեկտների մասով:

Այդ ոլորտի հնարավոր ակտիվությունը շատ փորձագետներ կապում են ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների ծավալների ակնկալվող աճի հետ:

Հայաստանից հեռացող քաղաքացիների արտահոսքի պայմաններում, կառուցվող անշարժ գույքն առաջին հերթին կնախատեսվի ոչ ռեզիդենտների համար: Տեսեք թե քանի տարի է, ինչ դատարկ են Հյուսիսային պողոտայի շենքերը: Իմ կարծիքով, ոչ ռեզիդենտներն էլ չեն ցանկանում այնտեղ ձեռք բերել բնակարաններ, տնտեսությունում տիրող անկայունության հետևանքով: Իսկ եթե ձեռք բերեն, ապա միայն որոշակի, կամ սպեկուլյացիայի, կամ էլ ավելի հեռուն գնացող նպատակներով: Տնտեսվարող շատ սուբյեկտներ, որոնք աշխատում են անշարժ գույքի ոլորտում, չնայած բնակելի օբյեկտների իրացման և լրացուցիչ ֆինանսավորում ստանալու դժվարություններին, դեռևս կարող են երկարաձգել իրենց ներկայությունը շուկայում, քանի որ շինարարության ոլորտն ի սկզբանե ուներ բազմաթիվ տեսանելի առավելություններ: Օրինակ, դժվարահսկելիությունը, ցածր հարկումը, ինչպես նաև օլիգարխիկ կապիտալի առկայությունը:

Այս առումով կուզենայի մեր ընթերցողների ուշադրությունը հրավիրել Հայաստանում գործող անշարժ գույքի բրոքերային գրասենյակների մեծ մասի ոչ պրոֆեսիոնալիզմի վրա, ինչը նույնպես բացասականորեն է ազդում անշարժ գույքի շուկայի զարգացման վրա: Նրանցից շատերը վատագույն դեպքում անգրագետ են և չունենալով համապատասխան ունակոթյուններ արդեն կորցրել են բնակչության վստահությունը: Շատ բրոքերների հիմնական նպատակը իրենց <միջնորդական >կոմիսիան հսկայական չափերի հասցնելն է: Բացի այդ, բրոքերները գործնականում չեն աշխատում մարզերում, չնայած, որ վերջին ժամանակներում պոտենցիալ գնորդների գերադասությունները թեքվել են այդ ուղղությամբ:

Պրն.Մեսրոբյան, Հայաստանում քիչ չեն ֆինանսների ոլորտի լավ մասնագետները: Մի՞թե նրանցից ոչ մեկը չկարողացավ կանխատեսել ճգնաժամը, ծանոթ լինելով մեր երկրի օլիգարխիկ համակարգին:

Մակրոէկոնոմիկայի թեմայով գրքերում կան գեղեցիկ սահմանումներ ու մտքեր այն մասին, թե ինչպես կարելի է կառուցել դինամիկ զարգացող տնտեսություն: Սակայն կյանքը, հասկանում եք, այդ գրքերին ծանոթ չէ: Կյանքում գործում են իրական, կենդանի անձինք, իրենց ներքին, ռացիոնալ ու իռացիոնալ շահերով, որոնք մակրոէկոնոմիկան չի նախատեսում: Ամերիկյան հայտնի սպեկուլյանտ Ջորջ Սորոսը մի քանի տարի առաջ մի գիրք գրեց, այն մասին, որ մենք հաճախ ենք գերագնահատում մարդկանց ընդունակություններն ու պատկերացումները, որոնք ներգրավված են շուկայական հարաբերություններում: Մեզնից շատերն են օժտված այնպիսի որակներով, որոնք պղտորում են մեր բանականությունը, օրինակ, մարդկային տարրական ժլատությունը: Թող մակրոտնտեսական գրքերում ինձ ցույց տան, թե ինչպես է մոդելավորվում մարդու տնտեսական գործունեությունը կանխորոշող այս մոտիվացիոն գործոնը…


Էլիտա Բաբայան

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Ռուսաստանի միջազգային պահուստները հասել են ռեկորդային 763.9 միլիարդ դոլարիՌուսաստանի միջազգային պահուստները հասել են ռեկորդային 763.9 միլիարդ դոլարի
Իդրամն ամփոփում է 2025 թվականըԻդրամն ամփոփում է 2025 թվականը
Համաշխարհային տնտեսությունը 2026 թվականին կաճի 2.7%-ովՀամաշխարհային տնտեսությունը 2026 թվականին կաճի 2.7%-ով
2026 թվականին կհաստատվի Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը2026 թվականին կհաստատվի Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
Մտահոգությունները տեղին չեն. Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանից նավթամթերքի ներկրմանըՄտահոգությունները տեղին չեն. Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանից նավթամթերքի ներկրմանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարը լիահույս է, որ Թուրքիայի հետ սահմանների բացման դեպքում կձևավորվեն նոր տնտեսական և լոգիստիկ հնարավորություններՀՀ էկոնոմիկայի նախարարը լիահույս է, որ Թուրքիայի հետ սահմանների բացման դեպքում կձևավորվեն նոր տնտեսական և լոգիստիկ հնարավորություններ
«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի Պարենի և գյուղատնտեսության գլոբալ համաժողովինՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի Պարենի և գյուղատնտեսության գլոբալ համաժողովին
Հայաստանում առևտրաշրջանառությունը 11 ամսում հասել է գրեթե 6 տրլն դրամիՀայաստանում առևտրաշրջանառությունը 11 ամսում հասել է գրեթե 6 տրլն դրամի
Հայաստանի բանկերի միությունը և EFPA Europe-ը գործարկել են Branch Manager որակավորման նախագիծըՀայաստանի բանկերի միությունը և EFPA Europe-ը գործարկել են Branch Manager որակավորման նախագիծը
Ռոմանոս Պետրոսյան․ ՀԷՑ ՓԲԸ վճարել է մոտ 63,7%-ով ավելի հարկեր եւ տուրքերՌոմանոս Պետրոսյան․ ՀԷՑ ՓԲԸ վճարել է մոտ 63,7%-ով ավելի հարկեր եւ տուրքեր
Պապիկյան․ Հայաստանը 150 մլրդ դրամ կհատկացնի պաշտպանական արդյունաբերության զարգացմանը Պապիկյան․ Հայաստանը 150 մլրդ դրամ կհատկացնի պաշտպանական արդյունաբերության զարգացմանը 
Թրամփը սահմանում է վարկային քարտերի տոկոսադրույքներըԹրամփը սահմանում է վարկային քարտերի տոկոսադրույքները
Volkswagen-ի վաճառքը 2025 թվականին նվազել է 1.4%-ովVolkswagen-ի վաճառքը 2025 թվականին նվազել է 1.4%-ով
Հայաստանում կոնյակի և գինու արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ զգալիորեն կրճատվել էՀայաստանում կոնյակի և գինու արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ զգալիորեն կրճատվել է
Թրամփը 25% մաքսատուրք է սահմանում Իրանի հետ համագործակցող երկրների համարԹրամփը 25% մաքսատուրք է սահմանում Իրանի հետ համագործակցող երկրների համար
ԵՏՀ  կոլեգիան ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ է սահմանել հանքային պարարտանյութերի արտադրության համար բնական ֆոսֆատների նկատմամբԵՏՀ  կոլեգիան ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ է սահմանել հանքային պարարտանյութերի արտադրության համար բնական ֆոսֆատների նկատմամբ
Հայաստանի արդյունաբերության հատվածը 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ հազիվ է պահպանել աճըՀայաստանի արդյունաբերության հատվածը 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ հազիվ է պահպանել աճը
Հայաստանի մետալուրգիական ճյուղն սկսել է անկում ապրելՀայաստանի մետալուրգիական ճյուղն սկսել է անկում ապրել
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ աճել է 6,5%-ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ աճել է 6,5%-ով
Տեղեկատվական անվտանգության փորձագետը թվարկել է Հայաստանի պետական համակարգում ԱԲ ներդրման հնարավոր ռիսկերը ՝ անվտանգության մեխանիզմների բացակայության պայմաններումՏեղեկատվական անվտանգության փորձագետը թվարկել է Հայաստանի պետական համակարգում ԱԲ ներդրման հնարավոր ռիսկերը ՝ անվտանգության մեխանիզմների բացակայության պայմաններում
Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումը
Մասնագետները կանխատեսում են, որ ռուբլին 2026 թվականին կթուլանաՄասնագետները կանխատեսում են, որ ռուբլին 2026 թվականին կթուլանա
Mercedes-Benz-ի վաճառքը անցյալ տարի նվազել է 9.2%-ովMercedes-Benz-ի վաճառքը անցյալ տարի նվազել է 9.2%-ով
Հայաստանի կորպորատիվ պարտքի շուկայում նոր թողարկող՝ «Ագրոտեխ» ընկերությունըՀայաստանի կորպորատիվ պարտքի շուկայում նոր թողարկող՝ «Ագրոտեխ» ընկերությունը
Զբոսաշրջության կոմիտեն ամփոփել է 2025 թվականի արդյունքներըԶբոսաշրջության կոմիտեն ամփոփել է 2025 թվականի արդյունքները
Հայաստան էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան 2026 թվականին գրեթե կրկնապատկվել էՀայաստան էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան 2026 թվականին գրեթե կրկնապատկվել է
Հայաստանում 2025 թվականին գնաճը 1,5%-ից հասել է 3,3%-ի՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման ֆոնինՀայաստանում 2025 թվականին գնաճը 1,5%-ից հասել է 3,3%-ի՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման ֆոնին
Համաշխարհային բանկի գործարար միջավայրի գնահատման նոր վարկանիշում Հայաստանը 37-րդ տեղն է զբաղեցրել՝ 101 երկրների շրջանումՀամաշխարհային բանկի գործարար միջավայրի գնահատման նոր վարկանիշում Հայաստանը 37-րդ տեղն է զբաղեցրել՝ 101 երկրների շրջանում
2025թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվությունն արագացել է  7,4%-ից մինչև 8,3%2025թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվությունն արագացել է  7,4%-ից մինչև 8,3%
Հայաստանի էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի տնտեսական դիվիդենտներըՀայաստանի էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի տնտեսական դիվիդենտները
ԵՏՀ խորհուրդը մաքսատուրքերի դրույքաչափեր է սահմանել արտաքին էլեկտրոնային առևտրի ապրանքների համարԵՏՀ խորհուրդը մաքսատուրքերի դրույքաչափեր է սահմանել արտաքին էլեկտրոնային առևտրի ապրանքների համար
Հայ փորձագետը բարձրացնում է TRIPP Route նախագծի իրականացման հետ կապված մի շարք հարցերՀայ փորձագետը բարձրացնում է TRIPP Route նախագծի իրականացման հետ կապված մի շարք հարցեր
ԱՊՀ էլեկտրաէներգետիկայի խորհուրդը մշակում է մինչեւ 2050 թվականը Համագործակցության վառելիքաէներգետիկ համալիրի զարգացման ռազմավարության նախագիծըԱՊՀ էլեկտրաէներգետիկայի խորհուրդը մշակում է մինչեւ 2050 թվականը Համագործակցության վառելիքաէներգետիկ համալիրի զարգացման ռազմավարության նախագիծը
Հայաստանի վարչապետի աշխատակազմի ծախսերը գերազանցում են Իսպանիայի, Դանիայի, Շվեդիայի և Բելգիայի թագավորական ընտանիքների միագումար ծախսերը. Նարեկ ԿարապետյանՀայաստանի վարչապետի աշխատակազմի ծախսերը գերազանցում են Իսպանիայի, Դանիայի, Շվեդիայի և Բելգիայի թագավորական ընտանիքների միագումար ծախսերը. Նարեկ Կարապետյան
Հայաստանի մայրաքաղաքում 1 մլրդ դոլար ընդհանուր գումարի 18 ներդրումային ծրագիր է իրականացվումՀայաստանի մայրաքաղաքում 1 մլրդ դոլար ընդհանուր գումարի 18 ներդրումային ծրագիր է իրականացվում
«ՀԿԵ» ընկերության 2025 թվականի ուղևորափոխադրումների տվյալները«ՀԿԵ» ընկերության 2025 թվականի ուղևորափոխադրումների տվյալները
Ադրբեջանը վառելիքի իր երրորդ խմբաքանակն ուղարկեց ՀայաստանԱդրբեջանը վառելիքի իր երրորդ խմբաքանակն ուղարկեց Հայաստան
Վրաստանից մանդարինի արտահանումը կտրուկ նվազել է 54%-ովՎրաստանից մանդարինի արտահանումը կտրուկ նվազել է 54%-ով
Հարավային Կովկասի առևտրաշրջանառության մեջ Հայաստանի բաժինը կազմել է 22.1%Հարավային Կովկասի առևտրաշրջանառության մեջ Հայաստանի բաժինը կազմել է 22.1%
Նավթի գները բարձրանում ենՆավթի գները բարձրանում են
Ֆլորիդան կառուցում է մայրուղի, որը կլիցքավորի էլեկտրական մեքենաները շարժման ընթացքումՖլորիդան կառուցում է մայրուղի, որը կլիցքավորի էլեկտրական մեքենաները շարժման ընթացքում
ՀՀ կենտրոնական բանկը ներդրել է ASDA ստանդարտներըՀՀ կենտրոնական բանկը ներդրել է ASDA ստանդարտները
Goldman Sachs-ը վերահաստատում է իր 2026 թվականի կանխատեսումը՝ մեկ ունցիայի համար 4,900 դոլարGoldman Sachs-ը վերահաստատում է իր 2026 թվականի կանխատեսումը՝ մեկ ունցիայի համար 4,900 դոլար
Ռուսաստանում մեկնարկում են արդյունաբերական թափոնների վերամշակման փորձնական նախագծերՌուսաստանում մեկնարկում են արդյունաբերական թափոնների վերամշակման փորձնական նախագծեր
ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենը կասկածի տակ է դրել Հայկական ԱԷԿ-ի շահույթի ՀԾԿՀ-ի հաշվարկների հիմնավորվածությունըՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենը կասկածի տակ է դրել Հայկական ԱԷԿ-ի շահույթի ՀԾԿՀ-ի հաշվարկների հիմնավորվածությունը
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ցանկը, որոնց համար վճարված մաքսատուրքերը կվերադարձվենՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ցանկը, որոնց համար վճարված մաքսատուրքերը կվերադարձվեն
Բուլղարիան եվրոյի է անցել 2026 թվականի հունվարի 1-ին, սակայն լևը շրջանառության մեջ կմնա մինչև հունվարի վերջԲուլղարիան եվրոյի է անցել 2026 թվականի հունվարի 1-ին, սակայն լևը շրջանառության մեջ կմնա մինչև հունվարի վերջ
Շահառուների 57%-ն օգտվել է հետվճարի համակարգից. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարՇահառուների 57%-ն օգտվել է հետվճարի համակարգից. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
ՀՀ ԿԲ. ISDA ապրանքանիշի պաշտպանությունը տարածվել է Հայաստանի Հանրապետության տարածքի վրաՀՀ ԿԲ. ISDA ապրանքանիշի պաշտպանությունը տարածվել է Հայաստանի Հանրապետության տարածքի վրա
Հայաստանը ևս մեկ տարով երկարաձգում է ներմուծվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունըՀայաստանը ևս մեկ տարով երկարաձգում է ներմուծվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունը
Ադրբեջանի տարածքով Հայաստան է հասել ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը․  ՊապոյանԱդրբեջանի տարածքով Հայաստան է հասել ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը․  Պապոյան
Քաղաքագետ․ Երևանը գիտակցաբար պատրաստ է զոհաբերել սեփական տնտեսական շահերը՝ հանուն նոր քաղաքական գրավիտացիոն կենտրոններին լոյալության ցուցադրությանՔաղաքագետ․ Երևանը գիտակցաբար պատրաստ է զոհաբերել սեփական տնտեսական շահերը՝ հանուն նոր քաղաքական գրավիտացիոն կենտրոններին լոյալության ցուցադրության
Թուրքիան օդային ճանապարհորդությունների նոր ռեկորդ է սահմանելԹուրքիան օդային ճանապարհորդությունների նոր ռեկորդ է սահմանել
Իրանի փոխարտգործնախարարը Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը վերաբերող հարցերԻրանի փոխարտգործնախարարը Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր
Ո՞վ է մեղավոր․ ՀԷՑ-ի ներկա և նախկին ղեկավարության միջև հեռավար բանավեճը շարունակվում էՈ՞վ է մեղավոր․ ՀԷՑ-ի ներկա և նախկին ղեկավարության միջև հեռավար բանավեճը շարունակվում է
AMX-ը ամփոփել է 2025 թվականի դեկտեմբեր ամսվա շուկայական տվյալներըAMX-ը ամփոփել է 2025 թվականի դեկտեմբեր ամսվա շուկայական տվյալները
ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ռազմավարական մրցակցություն է աճումԱՄՆ-ի և Չինաստանի միջև ռազմավարական մրցակցություն է աճում
Nestlé Russia-ն հետ է կանչում մանկական սննդի սահմանափակ քանակություն։Nestlé Russia-ն հետ է կանչում մանկական սննդի սահմանափակ քանակություն։
Telegram-ը Ռուսաստանում 500 միլիոն դոլարի պարտատոմսերի սառեցման զոհ է դարձել Telegram-ը Ռուսաստանում 500 միլիոն դոլարի պարտատոմսերի սառեցման զոհ է դարձել
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
13.01.2026
RUB4.83-0.01
USD380.83-0.32
EUR444.28-1.09
GBP512.94-0.39
CAD274.31-0.37
JPY23.98-0.17
CNY54.59-0.07
CHF476.99-1.18