Երկուշաբթի, 11 Ապրիլի 2011 19:56
Հայաստանում աճում են թանկարժեք մտաղների գները
ԱրմԻնֆո. Ընթացիկ շաբաթ Հայաստանում 3-6% աճել են թանկարժեք մետաղների գները: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ֆինանսների նախարարության ՙԹանկարժեք մետաղների և քանկարժեք քարերի պետական գանձարան՚ գործակալությունից, ապրիլի 11-17-ը սահմանված գների, թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորների համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` ոսկու մեկ գրամի գինը սահմանվել է 17402.78 դրամ, նախորդ շաբաթվա համեմատ աճելով 2.8%, արծաթի գինը` 470.04 դրամ աճելով 6.1%) պլատինի մեկ գրամի գինը սահմանվել է 21491.41 դրամ, ինչը 2.9% բարձր է նախորդ շաբաթվա ցուցանիշից, պալադիումի գինը` 9426.97 դրամ` աճելով 4.9%:
Նշենք, որ տարեսկզբից ոսկու մեկ գրամի բացթողման գինն աճել է 8.5%, արծաթի գինը` 38.7%, պլատինի գինը` 7.8%, պալադիումի գինը` 7.9%:
Ըստ միջազգային բորսաների տվյալների, նյույորքյան Comex բորսայում ոսկու հունիսյան ֆյուչերսների գները մոսկվայի ժամանակով ժամը 11:51-ի դրությամբ աճել են 0.1%, մեկ տրոյական ունցիայի դիմաց հասնելով 1475.3 դոլարի: Ուբաթ օրը կայացած սակարկությունների արդյունքում ոսկին շաբաթվա ընթացքում չորրորդ անգամ գնային ռեկորդ է սահմանել, հասնելով 1476.4 դոլարի` մեկ տրոյական ունցիայի դիմաց: 2011 թվականի սկզբից Մերձավոր Արևելքի երկրներում տիրող աշխարաքաղաքական անորոշության պայմաններում, իսկ այնուհետև Ճապոնիայի ԱԷԿ-ի դեպքերի, ինչպես նաև Եվրոպայում մշտապես խորացող պարտքերի ճգնաժամի հետևանքով ոսկու գինն աճեց, 3.8%-ով: 2010 թվականին ոսկու գինն աճել է 30%: Ոսկու այս գնաճը գրանցվել է 10 տարի անընդմեջ, ինչը դարձավ նրա գնաճի ամենաերկար ժամանակահատվածը, սկսած, թեկուզ, 1920 թվականից: Վերջին տարիներին ոսկու թանկացումը, ինչը` ներդրողների կողմից անկայուն արժույթների և ընկերությունների բաժնետոմսերի համեմատ դիտվում է որպես հուսալի այլընտրանք, պայմանավորված է եղել համաշխարհային ֆինանսական ճգնաժամով: 2010 թվականին մետաղների գների վրա լրացուցիչ ՙաջակցություն՚ ցուցաբերեց նաև պարտքերի ճգնաժամը Եվրոպայում: