Ուրբաթ, 15 Ապրիլի 2011 17:20
ԱՊՊԱ-ն հետաձգեց Հայաստանում պարտադիր բուժապահովագրության ներդրումը
Արմինֆո. Առաջիկա երկու տարիներին Հայաստանում ապահովագրության պարտադիր տեսակների ներդրում չի նախատեսվում: Այս մասին, մեկնաբանելով Հայաստանում պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման հնարավորույթւոնները, հաղորդել է ՙԳարանտ-Լիմենս՚ ապահովագրական ընկերոթյան տնօրեն Արտակ Մարտիրոսյանը: ՙՆերկայումս մշակվում է Հայաստանում պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման հայեցակարգը, ինչպես նաև ուսումնասիրվում այդ ինստիտուտի կայացման հետ կապված ռիսկերը: Սակայն, չեմ կարծում, որ առաջիկա 2 տարիներին կընդունվի Հայաստանում պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման վերաբերյալ շտապողական որոշում՚,-նկատել է նա:
Անդրադառնալով Հայաստանում պարտադիր բժշկական ապաովագրության ներդրմանը խոչընդոտող գործոններին, ապահովագրողը նշել է բնակչության ցածր կենսամակարդակը, ինչպես նաև այն հանգամանքը, որ երկրում արդեն ներդրվել է ապահովագրությնա մեկ պարտադիր տեսակ: ՙԿարևոր է նաև, որ քաղաքացիները հասկանան այդ պրոդուկտի անհրաժեշտությունը՚,-նշել է Ա.Մարտիրոսյանը: