Ուրբաթ, 22 Ապրիլի 2011 14:25
Ամերիաբանկի համախառն վարկային պորտֆելը 2011 թվականի առաջին եռամսյակում աճել է 17%, անցնելով 103 մլրդ դրամից
Արմինֆո. Ամերիաբանկի վարկային պորտֆելը տարեսկզբի համեմատությամբ աճել է 17%-ով և 2011 թվականի մարտի 31-ի դրությամբ կազմել ավելի քան 103 մլրդ դրամ: Ինչպես Արմինֆո գործակալությանը տեղեկացվել է Ամերիաբանկի լրատվական ծառայությունից, պորտֆելի աճի 93%-ն ապահովվել է իրավաբանական անձանց տրված վարկերի հաշվին, որոնք հաշվետու եռամսյակի ընթացքում աճել են ավելի քան 18 %-ով: Իրավաբանական անձանց վարկերը, որոնք ընդհանուր պորտֆելի ավելի քան 85%-ն են, մարտի 31-ի դրությամբ կազմել են 88 մլրդ դրամ:
Աղբյուրի համաձայն, Ամերիաբանկը 2011 թվականի մարտի 31-ի դրությամբ ապահովել է վարկային պորտֆելի բարձր որակ` Բանկի վարկային պորտֆելում դասակարգված վարկերը կազմում են ամբողջ պորտֆելի ընդամենը 0.64 %-ը: Ամերիաբանկի ակտիվները հաշվետու եռամսյակում աճել են 5%-ով և եռամսյակի վերջին կազմել 161 մլրդ դրամ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմած`Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ամերիաբանկի ակտիվները կազմել են 153 մլրդ.դրամ 2 տեղ: Ակտիվների կազմում վարկային ներդրումների բաժինը կազմել է 66.4% կամ 101.7 մլրդ.դրամ 2 տեղ¤: Բանկի վարկային պորտֆելում ավելի քան 74% են կազմում տնտեսության վարկավորմանծավալները, կազմելով 75.2 մլրդ.դրամ 1 տեղ: Հունվարի 1-ի դրությամբ Ամերիաբանկը հանդիսանում է արդյունաբերության վարկավորման հատվածի առաջատարը, որտեղ ներդրված միջոցները կազմում են վարկային պորտֆելի 40%-ը կամ 36.1 մլրդ.դրամ: 2010 թվականը Ամերիաբանկը եզրափակել է 2.8 մլրդ.դրամ զուտ շահույթով, այս ցուցանիշով զբաղցնելով 4 տեղը Հայաստանի բանկային համակարգում: