Ուրբաթ, 29 Ապրիլի 2011 12:19
Հայաստանի բանկային համակարգի վարկավորման ծավալները 2011 թվականին կարող են աճել 50%-ով, կանխատեսել է Անելիք Բանկի ղեկավարը
Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգի վարկավորման ծավալները 2011 թվականին կարող են աճել 50%-ով: Այսօր լրագրողների համար նման կանխատեսում է արել Անելիք Բանկի նախագահ Սամվել Ճզմաչյանը: Նա լրագրողների ուշադրությունն է հրավիրել այն փաստին, որ միայն 2011 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի բանկային համակարգի վարկային պորտֆելն աճել է 15% կամ 94 մլրդ.դրամով, ընդ որում, վարկերի մեծ մասն ուղղվլ է գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներին:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված`Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, 2010 թվականին բանկերի վարկային ներդրումները աճել են 29%, մինչև 1001 մլրդ.դրամ կամ 2.8 մլրդ.դոլար, կամ ՀՆԱ 28.5%: