Շաբաթ, 30 Ապրիլի 2011 17:10
2011 թվականի ապրիլին Հայաստանում սպառողական գների 0.2% անկումն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի 1.5% արժեզրկմամբ
ԱրմԻնֆո. 2011 թվականի ապրիլին մարտի համեմատ սպառողական գների 0.2% անկումն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի 1.5% արժեզրկմամբ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, 2011 թվականի հունվար-ապրիլին սպառողական ապրանքների գներն աճել են 5%, իսկ ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի դեվալվացիան կազմել է 3.7%:
Աղբյուրի համաձայն, 2011 թվականի ապրիլին ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի միջին փոխարժեքը կազմել է 373.82 դրամ/դոլար, ինչը 5.2% ցածր է 2010 թվականի ապրիլի ցուցանիշից: