Երկուշաբթի, 2 Մայիսի 2011 14:56
Հայաստանի դրամական զանգվածը 2011 թվականի առաջին եռամսյակում աճել է 5.6 տոկոսով, մինչև 2.5 մլրդ.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի դրամական զանգվածը 2011 թվականի մարտին աճել է 3.5%, իսկ հունվար-մարտին` 5.6%, ապրիլի 1-ին կազմելով 925.8 մլրդ.դրամ կամ 2.5 մլրդ.դոլար:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից Արմինֆո գործակալությանը տրամադրված`ՀՀ ԿԲ նախնական տվյալների համաձայն, դրամական զանգվածի կազմում ՀՀ ԿԲ դուրս կանխիկ դրամի ծավալները հունվար-մարտին աճել են 1%, իսկ տարվա կտրվածքով աճել 12.5%, ապրիլի 1-ին կազմելով 278.2 մլրդ.դրամ: Դրամական ընդհանուր զանգվածում ՀՀ դրամով ավանդները կազմել են 28.3% կամ 230 մլրդ.դրամ, իսկ արտարժույթով ավանդների բաժինը կազմել է 51.4% կամ 417.7 մլրդ. դրամ:
Արտաքին ակտիվները 2011 թվականի մարտին կրճատվել են 14.2%, մինչև 131.7 մլրդ. դրամ: Ներքին ակտիվները մարտին աճել են 7.2%, ապրիլի 1-ին կազմելով 794.1 մլրդ. դրամ:
Ներքին ակտիվների կազմում Կառավարության հանդեպ պահանջներով ակտիվների գծով գրանցվել է բացասական` 56.3 մլրդ.դրամ: Տնտեսության բաժինը կազմել է 1.1 տրլն.դրամ 4.5% ամսական աճով, որտեղ կազմակերպությունների բաժինը կազմել է 604.3 մլրդ.դրամ: Դրանց կազմում, ոչ առտրային կազմակերպությունների բաժինը կազմել է 13 մլրդ.դրամ, տնային տնտեսությունների բաժինը կազմել է 427.1 մլրդ. դրամ: