Երեքշաբթի, 3 Մայիսի 2011 14:24
Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալը 2011 թվականի առաջին եռամսյակում ավելացել է 15.4 տոկոսով
ԱրմԻնֆո. Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալը 2011 թվականի առաջին եռամսյակում ավելացել է 15.4%, կազմելով 41.4 մլրդ. դրամ կամ 112 մլն.դոլար: Ընդհանուր կապիտալի կազմում կանոնադրական կապիտալի բաժինը` 2011 թվականի առաջին եռամսյակում ավելանալով 9.3% կազմել է 28.3 մլրդ. դրամ կամ 76.5 մլն.դոլար:
Ինչպես հաղորդել են ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, վարկային կազմակերպությունների կապիտալում օտարերկրյա կապիտալի մասնակցության բաժինը առաջին եռամսյակի կտրվածքով կրճատվել է 1.02%, կազմելով 9.1 մլրդ.դրամ (24.5 մլն. դոլար): Գլխավոր պահուստները աճել են 1.7%, մինչև 555.3 մլն.դրամ կամ 1.5 մլն.դոլար: Կուտակված շահույթը 2011 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 12.5 մլրդ.դրամ կամ 33.8 մլն.դոլար, աճելով առաջին եռամսյակում 32%:
ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով, 2011 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանում գործում էր 31 վարկային կազմակերպություն` 65 մասնաճյուղերով: