Ուրբաթ, 15 Ապրիլի 2011 14:59
Կոմերցբանկը 2010թ. գործունեության արդյունքներով երկու մրցանակ է շնորհել Ամերիաբանկին
Արմինֆո. Ամերիաբանկն առաջինն է Հայաստանում, որին Կոմերցբանկը շնորհեց մրցանակ առևտրի ֆինանսավորման ոլորտում անթերի համագործակցության համար: Ի պատիվ բարձրորակ և փոխշահավետ հարաբերությունների` Ամերիաբանկն արժանացավ այդ մրցանակին: Ամերիաբանկը 2010թ.-ին գրանցել է առևտրի ֆինանսավարման գործարքների բացառիկ` մոտ եռակի աճ 2009թ. համեմատությամբ:
Ինչպես Արմինֆո գործակալությանը տեղեկացվել է Ամերիաբանկի լրատվական ծառայությունից, արդեն երկրորդ տարին անընդմեջ Ամերիաբանկը Կոմերցբանկի կողմից արժանանում է միջազգային գործարքների իրականացման ՙՈրակի գերազանցության՚ մրցանակին: Առաջին անգամ 2009թ. արդյունքներով, երբ Ամերիաբանկին շնորհվեց այս մրցանակը, Ամերիաբանկն առաջինն էր ՀՀ բանկային համակարգում, որ արժանացավ նման մրցանակի: Յուրաքանչյուր տարի Կոմերցբանկն այս մրցանակը շնորհում է աշխարհի տարբեր երկրներում գտնվող լավագույն գործընկեր բանկերին` որպես հատուկ մրցանակ տվյալ բանկերի կողմից միջազգային գործարքների քանակական և որակական ամենաբարձր չափանիշների ապահովման համար:
Ամերիաբանկը, համագործակցելով թղթակից բանկերի հետ, բոլոր միջազգային փոխանցումներն իրականացնում է STP (Straight Through Processing) փոխանցումների տվյալների ուղղակի և անընդհատ մշակման միջոցով, այսինքն` բոլոր փոխանցումները կատարվում են ավտոմատ կերպով, որի շնորհիվ ապահովվում է փոխանցման իրականացման առավելագույն արագություն: STP-ի օգտագործման մակարդակը որոշելու համար միջազգային պրակտիկայում օգտագործվում է հատուկ STP ցուցանիշ, որը ցույց է տալիս ավտոմատ կերպով մշակվող տվյալների հարաբերակցությունը մուտքագրված տվյալների ընդհանուր ծավալին: 2010թ.-ի ընթացքում Ամերիաբանկի հաճախորդների համար կատարված միջազգային փոխանցումների գծով STP ցուցանիշը կազմել է 99.6%:
Նշենք նաև, որ 2010թ.-ին Ամերիաբանկը գրանցել է միջազգային փոխանցումների աճ ավելի քան 2 անգամ 2009 թ-ի համեմատությամբ:
Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղիէ ունեցել Ամերիաբանկի գլխմասային գրասենյակում: Արարողությանը մասնակցել են Կոմերցբանկի Հաճախորդների հետ փոխահարաբերությունների ավագ պատասխանատու Աքսել Բոմերշեյմը, Կոմերցբանկի Հաճախորդների հետ փոխահարաբերությունների պատասխանատու Յոհան Էնգբրեխտը և Ամերիաբանկի Կորպորատիվ հաճախորդների դեպարտամենտի տնօրեն Գագիկ Սահակյանը:
Նշենք, որ Ամերիաբանկը կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի ռազմավարական գործընկերն է ՙՏրոյկա Դիալոգ՚ խումբը` Ռուսաստանի Դաշնության ամենամեծ ներդրումային ընկերություններից մեկը: