Հինգշաբթի, 12 Մայիսի 2011 12:58

Միկա Լիմիթեդ՚ ընկերության ղեկավարը հաստատել է ISG ապահովագրական ընկերությունը ՙՌասկո՚ ընկերությանը վաճառելու փաստը


Արմինֆո. ՙՄիկա Լիմիթեդ՚ ընկերության ղեկավարը հաստատել է ISG ապահովագրական ընկերության պորտֆելը ՙՌասկո՚ ապահովագրական ընկերությանը փոխանցելու փաստը: ՙՊարզապես, ընկերությունը փակվում է, այն ոչ ոք չի վաճառել՚,-լրագրողներին հայտարարել է ՙՄիկա Լիմիթեդ՚ ընկերության ղեկավար Միխաիլ Բաղդասարովը: Դրանով նա հաստատել է փոխանցման փաստը, ինչի մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել էր անցյալ շաբաթ: ԱրմԻնֆո գործակալության վերլուծական ծառայության գնահատականներով, պորտֆելի փոխանցման հետ կապված գործարքի ծավալը տատանվում է 600-800 հազ.դոլարի սահմաններում:

Ռասկո ապահովագրական ընկերությունում հրաժարվել են մեկնաբանել գործարքի մանրամասները: