Ուրբաթ, 13 Մայիսի 2011 11:08
Տնտեսության իրական հատվածում բանկերի թույլ ներգրավվածությունը դեֆորմացնում է և բանկային հատվածը, և տնտեսությունն ամբողջությամբ
Արմինֆո. Տնտեսության իրական հատվածում բանկերի թույլ ներգրավվածությունը դեֆորմացնում է և բանկային հատվածը, և տնտեսությունն ամբողջությամբ: ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում նման կարծիք է արտահայտել ՎՏԲ-Հայաստան Բանկի փոխտնօրեն Մհեր Գրիգորյանը, մեկնաբանելով Հայաստանի բանկային համակարգի միջնորդական ցածր մակարդակը տնտեսության իրական հատվածում:
ՙԳոյություն ունի կարծիք, որ տնտեսության իրական հատվածում բանկային հատվածի հատկապես ոչ ամբողջական ինտեգրացիան է, որ կայունություն ապահովեց ճգնաժամի ընթացքում: Մի կողմից սա բացարձակ պոզիտիվ է, իսկ մյուս կողմից, այն, որ տնտեսության իրական հատվածում բանկերի թույլ ներգրավվածությունը դեֆորմացնում է և բանկային հատվածը, և տնտեսությունն ամբողջությամբ՚,-նկատել է Մ.Գրիգորյանը: Նա ընդգծել է, որ բանկային համակարգը միայնակ չի կարող լուծել այդ պրոբլեմը, ՙհարկավոր է հստակ և ռացիոնալ մոտեցում` գործընթացին ներգրավված բոլոր, մասնավորապես, բանկերի, գործարարների և պետության մասնակցությամբ՚:
Անդրադառնալով բարձր ինֆլյացիայի պրոբլեմին, նա նկատել է, որ ինֆլյացիան միայն Հայաստանի տնտեսության ներքին պրոբլեմը չէ, իսկ համաշխարհային միտումը` ՙավելի սպառնալի կլինի, եթե գների աճն արհեստականորեն պահպանվի, որովհետև միշտ էլ շատ վտանգավոր է շուկան վարչարարելը, պարզ ասած` մենք դրանից վախենում ենք՚: Բանկիրի կարծիքով, ինֆլյացիան որպես այդպիսին չի կարող չլինել, այլ բան է, որ այն պետք է լինի ոչ այդքան զգալի. ՙսա տնտեսական օրինաչափություն է, մենք բոլորս էլ պետք է ավելի շատ վաստակենք, ավելի շատ ծախսենք մեր ինտելեկտի վրա, ստեղծենք ավելի շատ արժեքներ, ձգտենք բարձր եկամուտների, դրանով իսկ իջեցնելով ինֆլյացիայի բացասական ազդեցությունները՚,-եզրափակել է Մ.Գրիգորյանը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության`Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, Հայաստանի բանկային համակարգի միջնորդության մակարդակը կազմել է 44.5%: ՀՆԱ նկատմամբ բանկերի ակտիվների համաբերակցությունը 2010 թվականին աճել է 2.6 տոկոսային կետով, կազմելով 44.7%, իսկ վարկային ներդրումների հարաբերակցությունը` ՀՆԱ 25.3%-ը: