Երեքշաբթի, 17 Մայիսի 2011 10:53
Թանկարժեք մետաղները միջին հաշվով էժանացել են 3 տոկոսով
ԱրմԻնֆո. Ընթացիկ շաբաթ Հայաստանում գրանցվել է թանկարժեք մետաղների գների 2.9% անկում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ֆինանսների նախարարության ՙԹանկարժեք մետաղների և քանկարժեք քարերի պետական գանձարան՚ գործակալությունից, մայիսի 16-22-ը սահմանված գների, թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորների համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` ոսկու մեկ գրամի գինը սահմանվել է 18082.79 դրամ, նախորդ շաբաթվա համեմատ իջնելով 0.8%, արծաթի գինը` 442.46 դրամ իջելով 5.3%, պլատինի մեկ գրամի գինը սահմանվել է 21417.08 դրամ, ինչը 2.2% ցածր է նախորդ շաբաթվա ցուցանիշից, պալադիումի գինը` 8696.02 դրամ` նվազելով 3.2%:
Նշենք, որ տարեսկզբից ոսկու մեկ գրամի բացթողնման գինն աճել է 12.7%, արծաթի գինը` 30.6%, պլատինի գինը` 7.4%, պալադիումի գինը` 12.6%: Ընդհանուր առմամբ, տարեսկզբից Հայաստանում թանկարժեք մետաղների գներն աճել են 12.6%:
Ըստ միջազգային բորսաների տվյալների, մայիսի 16-ին, կապված դոլարի ամրապնդման վերաբերյալ հակասական գործոնների և Եվրագոտու հետ կապված իրավիճակի, ոսկու գները սկսել են աճել: Մոսկվայի ժամանակով 13:30-ին ոսկու գրանցվել եղել է 1.496.49 դոլար 1 տրոյական ունցիայի դիմաց, արծաթի գինը` 34.52 դոլար 1 տրոյական ունցիայի դիմաց, պլատինը` 1.755 դոլար 1 տրոյական ունցիայի դիմաց, պալադիումը` 706.97 դոլար 1 տրոյական ունցիայի դիմաց: Վերլուծաբանների կարծիքով ոսկին շարունակում է հետաքրքրել ներդրողներին, հաշվի առնելով համաշխարհային ինֆլյացիայի աճը, Եվրագոտու անվստահությունը, ինչպես նաև անկայուն վիճակը Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: