Երկուշաբթի, 23 Մայիսի 2011 19:20
Թանկարժեք մետաղները ժարունակում են էժանանալ
ԱրմԻնֆո. Ընթացիկ շաբաթ Հայաստանում պալադիումի աննշան թանկացմանը զուգահեռ միջին հաշվով 2.3%-ով էժանացել են ոսկին, արծաթը և պլատինը, գրանցելով թանկարժեք մետաղների գների 2% անկում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ֆինանսների նախարարության ՙԹանկարժեք մետաղների և քանկարժեք քարերի պետական գանձարան՚ գործակալությունից, մայիսի 23-29-ը սահմանված գների, թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորների համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` ոսկու մեկ գրամի գինը սահմանվել է 17981.67 դրամ, նախորդ շաբաթվա համեմատ իջնելով 0.6%, արծաթի գինը` 418.36 դրամ իջելով 5.5%, պլատինի մեկ գրամի գինը սահմանվել է 21247.65 դրամ, ինչը 0.8% ցածր է նախորդ շաբաթվա ցուցանիշից, պալադիումի գինը` 8715.55 դրամ` աճելով 0.2%:
Նշենք, որ տարեսկզբից ոսկու մեկ գրամի բացթողնման գինն աճել է 12.1%, արծաթի գինը` 23.5%, պլատինի գինը` 6.6%, պալադիումի գինը իջել է 0.2%: Ընդհանուր առմամբ, տարեսկզբից Հայաստանում թանկարժեք մետաղների գներն աճել են 10.5%:
Ըստ միջազգային բորսաների տվյալների, մայիսի 19-ին, կապված Հունսատանի պարտքի հետ, ոսկու գները սկսել են տատանվելաճել: Մոսկվայի ժամանակով 11:42-ին Նյու յուրքի Comex բորսայում հունիսյան ֆյուչերսն էժանացել է 0.01%, կազմելով 1494.4 դոլար 1 տրոյական ունցիայի դիմաց: ԵՄ ֆինանսների նախարարները չեն բացառում հունական պարտքի մարման ժամկետների ընդլայնումը: Միաժամանակ, ոսկու աճին նպաստել են Ճապոնիայի ՀՆԱ տվյալները, որոնց համաձայն ցուցանիշը նվազել է 0.9%, սպասվող 0.5% փոխարեն, ինչը կապված է երկրաշարժի հետևանքների հետ: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ոսկին թանկացել է 1.3%, հասնելով 1447 դոլարի 1 ունցիայի դիմաց: Ապրիլին գները հատել են 1500 դոլարի սահմանագիծը, որի հիմնական գործոնը հանդիսանում է պարտավորությունների ճգնաժամը Եվրոպայում և ինֆլյացիայի արագացումը տարբեր երկրներում: