Չորեքշաբթի, 25 Մայիսի 2011 16:28
12 բանկեր հայտնվել են Հայաստանի 100 խոշորագույն հարկատուների ցանկում
Արմինֆո. Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով 12 առևտրային բանկեր հայտնվել են Հայաստանի 500 խոշորագույն հարկատուների հարյուրյակում:
ՀՀ Պետական հարկային ծառայության տվյալներով, ՎՏԲ-Հայաստան Բանկը ռեջին եռամսյակում վճարած հարկերով զբաղեցրել է առաջին հորիզոնականը, վճարելով 576.9 մլն.դրամ, այ թվում, 538.5 մլն.դրամ`եկամտահարկի և շահութահարկի գծով, զբաղեցնելով 24 հորիզնականը հարկատուների առաջին հարյուրյակում: Այնուհետև գալիս է ACBA-Credit Agricole Bank-ը` 30 տեղ, վճարելով 484.4 մլն.դրամ, այդ թվում, 439.3 մլն.դրամ` եկամտահարկի և շահութահարկի գծով: Արդշինինվեստբանկը` 42 տեղը, վճարելով 347.1 մլն.դրամ, այդ թվում 292.1 մլն.դրամ եկամտահարկի և շահութահարկի գծով, Յունիբանկը` 47 տեղը, վճարելով 317 մլն.դրամ, այդ թվում 298.6 մլն.դրամ եկամտահարկի և շահութահարկի գծով: HSBC-Բանկ Հայաստանը, վճարելով 302.2 մլն.դրամ, այդ թվում 235.6 մլն.դրամ եկամտահարկի և շահութահարկի գծով:
Առաջին հարյուրյակում են նաև Հայբիզնսբանկը` 52 տեղ, վճարելով 298 մլն.դրամ, այդ թվում 276 մլն.դրամ եկամտահարկի և շահութահարկի գծով, Ամերիաբանկը` 24 տեղ, վճարելով 297.3 մլն.դրամ, այդ թվում 276.1 մլն.դրամ եկամտահարկի և շահութահարկի գծով, Անելիք Բանկը` 67 տեղ, վճարելով 250.7 մլն.դրամ, այդ թվում 228.8 մլն.դրամ եկամտահարկի և շահութահարկի գծով, Կոնվերս Բանկը` 73 տեղ, վճարելով 236.7 մլն. դրամ, այդ թվում 180.8 մլն.դրամ եկամտահարկի և շահութահարկի գծով: Մելլաթ Բանկը` 88 տեղ, վճարելով 192.6 մլն. դրամ, այդ թվում 188 մլն.դրամ եկամտահարկի և շահութահարկի գծով, Հայէկնոմբանկը` 90 տեղ, վճարելով 185.1 մլն. դրամ, այդ թվում 136.4 մլն.դրամ եկամտահարկի և շահութահարկի գծով և Ինեկոբանկը` 100 տեղ, վճարելով 164.7 մլն. դրամ, այդ թվում 158.9 մլն.դրամ եկամտահարկի և շահութահարկի գծով:
Միաժամանակ, 500 խոշորագույն հարկատուների ցանկում են նաև Առէկսիմբանկ Գազպրոմբանկի Խումբը` 130 տեղ, Զարգացման Հայկական Բանկը` 157 տեղ, ProCredit Bank-ը` 164 տեղ, Արմսվիսբանկը` 188 տեղ, Պրոմեթեյ Բանկը` 192 տեղ և Byblos Bank Armenia-ն` 357 տեղ:
2011 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանում գործում էր 21 բանկ: