Չորեքշաբթի, 25 Մայիսի 2011 16:29
5 վարկային կազմակերպություններ հայտնվել են Հայաստանի 500 խոշորագույն հարկատուների ցանկում
Արմինֆո. Ընթացիկ տարվա եռեջին եռամսյակում 5 վարկային կազմակերպություններ հայտնվել են Հայաստանի 500 խոշորագույն հարկատուների ցանկում: Ընդ որում, դրանից չորսը հանդիսանում են ունիվերսալ վարկային, իսկ մեկը` լիզինգային կազմակերպություններ:
ՀՀ Պետական հարկային ծառայության տվյալներով, ՖԻՆՔԱ ՈՒՎԿ-ն առաջին եռամսյակում վճարած հարկերով զբաղեցրել է 105 տեղը, վճարելով 157.3 մլն.դրամ, այ թվում, 91.4 մլն. դրամ` եկամտահարկի և շահութահարկի գծով: Նրան հետևում են ՙԱրեգակ՚
Ծարկային կազմակերպությունը` 131 տեղ, վճարելով 131.9 մլն.դրամ, այդ թվում 78.9 մլն. դրամ եկամտահարկի և շահութահարկի գծով, ՙԱզգային հիփոթեքային ընկերություն՚ վարկային կազմակերպությունը` 307 տեղ, վճարելով 56 մլն.դրամ, ամբողջովին եկամտահարկի և շահութահարկի գծով, ACBA Leasing-ը`448 տեղ, վճարելով 37.1 մլն. դրամ, այդ թվում 336. մլն.դրամ եկամտահարկի և շահութահարկի գծով և ՙԿամուրջ՚ ունիվերսալ վարկային կազմակերպությունը`489 տեղ, վճարելով 33.7 մլն. դրամ, այդ թվում 17.9 մլն.դրամ եկամտահարկի և շահութահարկի գծով:
Նշենք, որ 2011 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանում գործում էր 32 վարկային կազմակերպություն, այդ թվում` 28 ունիվերսալ վարկային կազմակերպություն, 3 լիզինգային կազմակրպություն և 1 վարկային միություն: