Ուրբաթ, 27 Մայիսի 2011 10:57
Գործող իշխանություններին Հայաստանում կենսաաթոշակային ռեֆորմի իրականացման համար կպահանջվի առնվազն 10 տարի, գտնում է հայ տնտեսագետը
Արմինֆո. Գործող իշխանություններին Հայաստանում կենսաաթոշակային ռեֆորմի իրականացման համար կպահանջվի առնվազն 10 տարի, գտնում է հայ տնտեսագետը: Այսօր Երևանում կայացած մամուլի ասոիլիսում նման կարծիք է արտահայտել ՙԱյլընտրանք՚ հետազտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, մեկնաբանելով իշխանությունների 2014 թվականին Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման պատրաստվածությունը:
Նրա կարծիքով, տեղական իշխանությունները աչ այնքան բավարար հտևողական են, ՙայլ բան է, եթե փիմը փոխվի: Ես շատ լավ գիտեմ, որ գործող իշխանությունների կողմից չի սահմանափակվում երկրի մտավոր ներուժը՚,-նկատել է Մանասերյանը: Տնտեսագետը վստահ է, որ Հայաստանում կան բազմաթիվ լավ մասնագետներ, որոնք տնտեսության կայուն զարգացում ապահովելու գործում ի վիճակի են կարճ ժամանակահատվածում հասնել զգալի արդյունքների:
Նա կիսում է չիլիացի ռեֆորմատոր Խասե Պինյերայի կարծիքն այն մասին, որ Հայաստանում կենսաթոշակային ռեֆորմը հնարավոր է, սակայն բոլոր տնտեսական համակարգերի զուգահեռ վերափոխման ճանապարհով: ՙԿենսաթոշակային ռեֆորմը որպես այդպիսին չի կարող հանդիսանալ պանացեա և լուծումներ տալ մյուս բոլոր պրոբլեմներին, հետևաբար, զուգահեռաբար պետք է ստեղծվեն նաև այլ կառույցներ ու մեխանիզմներ, որոնց աշխատանքը կնպաստի տնտեսության զարգացմանը՚,-նշել է տնտեսագետը: Նա նշել է, որ կուտակային համակարգի բարեհաջող ներդրումը կախված կլինի նաև իշխանությւոնների նեքին ռեսուրսները, կամ ապագա կենսաթոշակառուների ակտիվները կենտրոնացնելու ունակություններից: