Ուրբաթ, 20 Մայիսի 2011 11:02
ԱՊՊԱ համակարգում բուժհաստատությունների գործունեությունը լավ մենեջմենտի կարիք ունի
Արմինֆո. ԱՊՊԱ համակարգում բուժհաստատությունների գործունեությունը լավ մենեջմենտի կարիք ունի: Այս մասին այսօր, ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՙՆաիրի Ինշուրանս՚ ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Գոռ Խաչատրյանը:
Նա նշել է, որ ՙդրամարկղը շրջանցելու՚ փորձրը դիտվում են ոչ միայն երրորդ կարգի հիվանդանոցներում, այլ նաև երկրի առաջատար մասնավոր կլինիկաներում: Նա որպես օրինակ նշել է, երբ բժշկական ծառայությունների մատուցման բլանկ լրացնող բժիշկը այնտեղ գրել է իր անձնական բանկային հաշվի համարը: ՙԻնչպես մասնավոր կլինիկանրը, այնպես էլ հիվանդանոցները պետք է իրենց մենեջմենտը հասցնեն այնպիսի մակարդակի, որպեսզի ապահովագրական ընկերությունը, որը այսօր հանդիսանում է հիվանդանոցի ամենավճարունակ հաճախորդներից մեկը, շահագրգռված լինի գործընկերային հարաբերություններում, և ոչ թե խույս տա մեզ հետ համագործակցությունից՚,-նշել է նա:
Անդրադառնալով ԱՊՊԱ հետ կապված մյուս կառույցների, մասնավորապես, տեխսպասարկման գործունեությունը, Գ.Խաչատրյանը նկատել է, ի զարմանք ապահովագրողների, բավականին արդյունավտ գտնվեց: