Հինգշաբթի, 2 Հունիսի 2011 16:11
Հայաստանի բանկերում ավանդների ծավալները ապրիլին կրճատվել են 1.08 տոկոսով, մինչև 746.7 մլրդ.դրամ
ԱրմԻնֆո: Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալը ապրիլին կրճատվել է 1.08%, մայիսի 1-ի դրությամբ կազմելով 746.7 մլրդ. դրամ կամ 2 մլրդ. դոլար: Ներգրավված ավանդների ընդհանուր կազմում ՀՀ դրամով ներգրավված ավանդների բաժինը կազմել է 29.2% կամ 217.9 մլրդ. դրամ (283.2 մլն. դոլար), իսկ արտարժույթով ներգրավված ավանդների բաժինը կազմել է 70.8% կամ 1.415 մլրդ.դոլար (528.7 մլրդ. դրամ): ՀՀ դրամով ավանդների տեսակարար կշիռը ավանդների ընդհանուր կազմում ապրիլին կրճատվել է 0.5 տոկոսային կետով:
ՀՀ ԿԲ նախնական տվյալներով, որը Արմինֆո գործակալությանն է տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից, ոչ ռեզիդենտներից ներգրավված ավանդների ծավալը կազմել է 16.8% կամ 125.7 մլրդ.դրամ (ապրիլի աճը կազմել է 0.3%): Դրանց կազմում դրամային ավանդները ապրիլին աճել են 5.7%, մինչև 8.4 մլրդ.դրամ, իսկ արտարժույթով ներգրավված ավանդների ծավալը կրճատվել է մոտ 0.1%, կազմելով 117.3 մլրդ. դրամ:
Ռեզիդենտներից ներգրավված ավանդների ծավալը կազմել է 83.1% կամ 620.9 մլրդ.դրամ, որտեղ 209.5 մլրդ.դրամը`ՀՀ դրամով ավանդներն են, իսկ 411.4 մլրդ.դրամը` արտարժույթով ներգրավված ավանդները: Ռեզիդենտներից ներգրավված ավանդների կազմում ցպահանջ ավանդները կազմել են 35.4% կամ 219.6 մլրդ.դրամ, իսկ ժամկետային ավանդները` 64.6% կամ 401.3 մլրդ.դրամ:
Բնակչության ավանդների մնացորդը 2011 թվականի մայիսի 1-ի դրությամբ կազմել է 391.1 մլրդ.դրամ, աճելով ամսվա կտրվածքով` 4.1%, իսկ տարվա կտրվածքով` 27.1%:
Աղբյուրի համաձայն, 2011 թվականի ապրիլին ՀՀ դրամով ներգրավված ավանդների տարեկան տոկոսադրույքները աճել են` 9.05%-ից մինչև 9.37%, իսկ տարվա կտրվածքով` աճել են 0.3 կետով: