Չորեքշաբթի, 25 Մայիսի 2011 11:23

Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խմբի քարտապանները կարող են զեղչեր ստանալ սպասարկման ավելի քան 120 կետերում


Արմինֆո. ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ՚ ՓԲԸ քարտապանները կարող են զեղչեր ստանալ սպասարկման ավելի քան 120 կետերում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է բանկի մամուլի ծառայությունից, դիսկոնտային սպասարկման կետերի թվում ընդգրկված են առևտրի կենտրոնները, հյուրանոցները, ապահովագրական ընկերությունները, բժշկական կենտրոնները, հանգստի և ժամանցի զանազան օբյեկտներ: Զեղչը կարելի է ստանալ ինչպես անկանխիկ գործարքների ժամանակ, այնպես էլ քարտը բանկին ներկայացնելիս: Կետերի ցանկը ներկայացված է բանկի ինտերնետային կայքում, իսկ տվյալները երեք ամիսը մեկ անգամ կթարմացվեն:

Աղբյուրի համաձայն,2011 թվականին բանկն արդեն ներդրել է նոր քարտային ծրագրեր, այդ թվում նաև ArCa քարտերի թողարկումը, Ռուսաստանի և Հայաստանի միջև Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ՚ ՓԲԸ-ի և ռուսական ՙԳազպրոմբանկի՚ պլաստիկ քարտերով շուրջօրյա դրամական փոխանցումների իրականացումը, աշխարհի ցանկացած կետից հաշվի կառավարումը` համակարգչի կամ բջջային հեռախոսի միջոցով: