Երկուշաբթի, 30 Մայիսի 2011 10:39
Citibank-ը երրորդ տարին անընդմեջ Արդշինինվեստբանկին պարգևատրում է փոխանցումների բարձր որակ ապահովելու համար
Արմինֆո. Ամերիկյան Citibank-ը Արդշինինվեստբանկին շնորհել է մրցանակ` ԱՄՆ դոլարով կատարված փոխանցումների բարձր որակ ապահովելու համար: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Արդշինինվեստբանկի մամուլի ծառայությունից, բանկի կողմից Citibank կատարված փոխանցումների ավելի քան 98 տոկոսը համապատասխանել են միջազգային ստանդարտներին, ինչի շնորհիվ Citibank-ում դրանք մշակվել են ավտոմատ կերպով` առանց մարդկային միջամտության:
2006 և 2008 թվականներին նույնպես, դոլարով կատարած փոխանցումների բարձր որակ ապահովելու համար, Արդշինինվեստբանկին արժանացել է Citibank-ի մրցանակներին, իսկ 2009թ. բանկը նմանատիպ մրցանակի է արժանացել գերմանական Commerzbank-ի կողմից:
Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի պաշտոնակատար Կարապետ Գևորգյանի խոսքերով. ՙԱրդշինինվեստբանկը ընդլայնելու է համագործակցությունը միջազգային ֆինանսական կառույցների հետ, իսկ Citibank-ի և Commerzbank-ի կողմից շնորհած մրցանակները լավագույնս ապացուցում են, որ Արդշինինվեստբանկը հիրավի հուսալի և վստահելի գործընկեր է արտասահմանյան լուրջ և հեղինակավոր ֆինանսական կառույցների համար՚:
Ժամանակակից տեխնոլոգիաները և փորձը Արդշինինվեստբանկին հնարավորություն են տալիս մատուցել բարձրորակ բանկային ծառայություններ` հաշիվների սպասարկում, փոխանցումներ, փաստաթղթային ակրեդիտիվ, երաշխիքներ, ինկասո, գործառույթներ չեկերով, արտարժույթով, արժեթղթերով և կանխիկ դրամով: Արդշինինվեսբանկն ունի 49 մասնաճյուղ ՀՀ-ում, 6 մասնաճյուղ` ԼՂՀ-ում և ներկայացուցչություն Փարիզում:
Բանկն արժանացել է Moody's-ի Ba1 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ` տեղական արժութային ավանդների, և Ba3 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ վարկանիշերի` արտարժութային ավանդների չափանիշներով, ինչպես նաև ֆինանսական կայունության ("BFSR") “D-” վարկանիշին: Արդշինինվեսբանկին շնորհվել է Որակի կառավարման համակարգի միջազգային ISO 9001:2008 սերտիֆիկատ:
Citibank-ը խոշորագույն միջազգային բանկ է, որը հիմնադրվել է 1812թ.: Այսօր Citibank-ը հանդիսանում է Citigroup հզորագույն միջազգային ֆինանսական կորպորացիայի անդամ: Citibank-ը գործում է աշխարհի գրեթե 100 երկրներում:
Ըստ Արմինֆո գործակալության կողմից կազմված`Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, 2011 թվականի մարտի 31-ի դրությամբ Արդշինինվեստբանկի ընդհանուր կապիտալը կազմել են 29.9 մլրդ.դրամ, ակտիվները`128.5 մլրդ.դրամ, վարկային ներդրումների ծավալը`78.8 մլրդ.դրամ, միջոցները նոստրո-հաշիվներում` 4.7 մլրդ.դրամ: