Երկուշաբթի, 30 Մայիսի 2011 10:41
Ամերիաբանկն արժանացել է IFC-ի ՙGTFP Award 2010՚, որպես Հարավային Կովկասի ամենալավ գործընկեր
Արմինֆո. Ամերիաբանկն արժանացել է ՄԻջազգային Ֆինանսական Կորպոռացիայի IFC ՙGTFP Award 2010՚, որպես Հարավային Կովկասի ամենալավ գործընկեր և ամենաակտիվ բանկ-կաստոդիան` Հարավային Կովկասի բանկերի շարքում առևտրի ֆինանսավորման գլոբալ GTFP ծրագրով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ամերիաբանկի մամուլի ծառայությունից, նշված մրցանակն Ամրիաբանկին հանձնվել է առաջին անգամ: Այս ծրագրով Ամենրաբանկը 2010 թվականին թողարկել է մոտ 26 մլն.դոլարի փաստաթղթային ակրեդիտիվներ ու երաշխիքներ:
Աղբյուրի համաձայն, պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Ստամբուլում, IFC տարեկան ժողովի ընթացքում, իսկ Ամերիաբանկից մրցանակի ստացումը վստահվել է առևտրի ֆինանսավորման դեպարտամենտի ղեկավար Սուրեն Քոչարյանին: Ժողովին մասնակցել են տարբեր երկրների 190 բանկերի 288 ներկայացուցիչներ: Պարգևատրման արարողությունից հետո տեղի են ունեցել արտասահմանյան խոշորագույն բանկերի ներկայացուցիչների հետ հանդիպումներ, որի ընթացքում արծարծվել են գործընկերային հարաբերությունների հաստատման և համագործակցության ընդլայնման հարցեր: Ամերիաբանկը մտադիր է շարունակել առևտրի ֆինանսավորման իր ակտիվ գործունեությունը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմած`Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, 2011 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Ամերիաբանկը հիմնական ցուցանիշներով հանդիսանում է Հայաստանի բանկային համակարգի առաջատարը`այդ թվում, 25.5 մլրդ.դրամ կանոնադրական կապիտալով` առաջին տեղ, 32.7 մլրդ.դրամ ընդհանուր կապիտալով`երկրորդ տեղ, 160.5 մլրդ.դրամ ակտիվներով` 2 տեղ, 111.7 մլրդ.դրամ վարկային պորտֆելով` 2 տեղ, 12.1 մլրդ.դրամ պետպարտտմսերում ներդրումների ծավալներով` 3 տեղ: Բանկի վարկային պորտֆելում տնտեսության վարկավորման բաժինը կազմում է 80% կամ 89 մլրդ.դրամ`1 տեղ, որտեղ ֆիզիկական անձանց վարկավորման ծավալը կազմել է 14% կամ 15.3 մլրդ.դրամ: Բանկի վարկային ներդրումների ծավալն առաջին եռամսյակում աճել է 10%, իսկ տարվա կտրվածքով` 65%: