Չորեքշաբթի, 8 Հունիսի 2011 10:45
ԱՊՊԱ գծով հատուցումների նոր կանոններն ուղղված են հետիոտների պաշտպանությանը
Արմինֆո. Իր այսօրվա նիստում ՀՀ Կնտրոնական բանկի Խորհուրդը որոծում է ընդունել հաստատել ՙԱպահովագրողների կողմից ԱՊՊԱ գծով հատուցումների մասին՚ (RLI-017) կանոնների փոփոխությունները, որը ներկայացրել էր Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, ըստ նոր կանոների, ավտովթարի ժամանակ տուժված հետիոտնի մեղքը չի կարող հիմք հանդիսանալ հատուցումը մերժելու համար: Փոփոխությունն ուղղված է վթարից տուժված հետիոտների պաշտպանությանը և ապահովագրական համակարգում արդարության բարձրացմանը: Կանոնների ինկորպորատիվ տարբերակը, որը տեղակայված է Բյուրոյի պաշտոնական կայքում, ուժի մեջ կմտնի 2011 թվականի հունիսի 17-ից: