Երկուշաբթի, 13 Հունիսի 2011 14:55
Արդշինինվեստբանկը մեծացնում է մասնավոր տրանսֆերտների շրջանառությունը
Արմինֆո. 2011 թվականի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Արդշինինվեստբանկը 10.2% մեծացրել է մասնավոր տրանսֆերտների շրջանառությունը, մինչև 53 մլն.դոլար:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել է Արդշինինվեստբանկի վճարահաշվարկային և ավանդային ծառայությունների զարգացման վարչության ղեկավար Տիգրան Շահինյանը, նշված գումարի միայն 5%-ն է, որ կազմում են Հայաստանից դուրս գնացող փոխանցումները: Ընդ որում, դեպի Հայաստան փոխանցումների ամենամեծ ծավալները հոսում են Ռուսաստանից` 65% և ԱՄՆ-ից` 15%:
Միաժամանակ, Տ Շահինյանը տեղեկացրել է, որ հիմնվելով տարեսկզբից նախատեսված մասնավոր փոխանցումների ակտիվացման պլաների վրա, բանկը նախատեսում է մինչև 2011 թվականի ավարտը, 2010 թվականի համեմատ, ապահովել մասնավորա տրանսֆերտների շրջանառության 15% աճ:
ՙՏարվա ընթացքում մասնավոր տրանսֆերտների ամենաբարձր աճը նկատվել է օգոստոս-դեկտեմբեր ամիսներին՚,-հաստատել է նա:
Միաժամանակ նա նկատլ է, որ Արդշինինվեստբանկում մեկ տրանսակցիայի միջին չափն այս տարի կազմում է 500 դոլար:
Ընդ որում, ինչպես նա նշել է, ընթացիկ տարում Արդշինինվեստբանկը շարունակում է իր ուշադրության շեշտը դնել որակի կատարելագործման, այդ թվում նաև հաճախորդների սպասարկման օպերատիվության վրա: